Under development
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2019 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճարը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պարգևավճարը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։».
- հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Պարգևավճար նշանակելու դիմումն անձը ներկայացնում է ծառայության ցանկացած կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։ Եթե պարգևավճարը նշանակվում է զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքի հիման վրա, որը կցված չէ դիմումին, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն համապատասխան տեղեկանքը ստանում և պարգևավճարը նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի 11.1-11.4-րդ կետերով սահմանված` զինծառայության մասին տեղեկանք ստանալու և դրա հիման վրա զինվորական կենսաթոշակ նշանակելու կարգին համապատասխան:».
- հավելվածի 10-րդ և 10.1-ին կետերը ճանաչել ուժը կորցրած.
- հավելվածի 16-րդ կետից հանել «և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը» բառերը.
- հավելվածի 23-րդ կետից հանել «կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերը.
- հավելվածի 24-րդ կետում «համապատասխան մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.
- Սույն որոշումն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 1-ից։
-
Discussed
10.09.2019 - 25.09.2019
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 6503
Print