ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը«տնտեսության,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ավիացիայի,» բառով.
2) 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը «տնտեսության,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ավիացիայի,» բառով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.
«Հոդված 30.1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը շնորհվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում առնվազն 10 տարի աշխատած, առնվազն 8000 ինքնուրույն անվթար թռիչքաժամ ունեցող օդաչուներին՝ ցուցաբերած արհեստավարժության, հմտության, թռիչքների անվտանգության բարձր մակարդակի ապահովման, օդաչուական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար»:
Հոդված 4. Օրենքի 2-րդ հավելվածը ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանի և շնորհագրի նկարագրությունիցև նմուշներից հետո լրացնել ՀՀ վաստակավոր օդաչուի կրծքանշանի նկարագրությունը, վկայականի և շնորհագրի նմուշները՝ համաձայն հավելվածի:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: