Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

2016 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, սեպտեմբերի 18-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ, հոկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ  համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսպիսով, մինչև 2017 թվականն իրականացվել է համայնքների խոշորացման թվով 18 ծրագիր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 18 համայնք:

Խոշորացված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքներում նախատեսվում է իրականացնել (որոշ համայնքներում արդեն իրականացվում են) ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:

          ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի №1060-Ա որոշում), ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝  Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ (թվով 21),

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան՝  Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Թլիկ, (թվով 5)

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ՝  Ալագյազ, Ավշեն, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Կանիաշիր, Հնաբերդ, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Ջամշլու, Ռյա-թազա, Սադունց, Սիփան, Վարդաբյուր (թվով 22),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ՝ Մեծ Մասրիկ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Նորակերտ, Սոթք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ (թվով 14),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Գեղամաբակ, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Կութ, Մաքենիս, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան (թվով 22),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ՝ Ճամբարակ, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջոր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, ՇորԺա, Ջիլ, Վահան (թվով 16),

ՀՀ Լոռու մարզի Տաշիր՝   Տաշիր, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայելովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ (թվով 20),

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան՝ Ստեփանավան, Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կուրթան, Հոբարձի, Ուռուտ, Ուրասար, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր (թվով 16),

ՀՀ Լոռու մարզի Օձուն՝ Օձուն, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Կողես, Հագվի, Հովնանաձոր, Մղարթ, Յաղդան (թվով 11),

ՀՀ Լոռու մարզի Լալվար (Ախթալա)՝ Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Քարկոփ (թվով 8),

ՀՀ Լոռու մարզի Հաղպատ (Ալավերդի)՝ Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան՝ Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս (թվով 3),

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն՝ Նոր Հաճն, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Գեղի (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան՝ Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ)՝ Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ (թվով 5),

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք՝ Ակունք՝ Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ (թվով 8),

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ՝ Քասախ, Պռոշյան (թվով 2),

          ՀՀ Շիրակի մարզի Անի՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17).

          ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8).

          ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15),

ՀՀ Շիրակի մարզի Ազատան՝ Ազատան, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան (թվով 6).

ՀՀ Սյունիքի մարզի Կապան՝ Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար (թվով 32).

           ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան՝ Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք (թվով 30).

          ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան՝ Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարան (թվով 5).

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի՝ Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ (թվով 8).

          ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Ագարակաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն (թվով 5),

          ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս՝ Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ (թվով 12),

ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19),

          ՀՀ Տավուշի մարզի Բերդ՝ Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Մովսես, Ն.Կ.Աղբյուր, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վ.Ծաղկավան, Վ.Կ.Աղբյուր, Տավուշ (թվով 17):

          Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 380 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 31 համայնք:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 31 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ,  ՀՀ Լոռու մարզի Հաղպատ (Ալավերդի), Լալվար (Ախթալա), Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Նաիրի (Եղվարդ), Նոր Հաճն, Չարենցավան, Ակունք, Գառնի, Մեղրաձոր, Քասախ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ազատան, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

         ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

         Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:

 

  • Discussed

    02.05.2017 - 17.05.2017

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 23771

Print

Suggestions

Հայաստանի համայնքների միություն

16.05.2017

Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի նիստի ՈՐՈՇՈՒՄ ք. Երևան, 16- Մայիս 2017, թիվ 2017/01/004 Հայաստանի համայնքների միության առաջարկներն ու մոտեցումները ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ՏԿԶՆ-ն 02.05.2017 թվականին հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (վերջնաժամկետ՝ 17.05.2017թ. www.e-draft.am)։ Հայաստանի համայնքների միության աշխատակազմը օրենքի նախագիծը տարածել է Հայաստանի բոլոր համայնքների շրջանում՝ ստանալով հարյուրից ավելի արձագանքներ։ 2017 թվականի մայիսի 11-ին Միության վարչության նիստում կազմակերպվել է քննարկում ՀՀ ՏԿԶՆ ներկայացուցչի մասնակցությամբ։ Վարչության նիստում քննարկումների արդյունքները նույնպես ուղարկվել են ՀՀ բոլոր համայնքներին։ Հիմնվելով Միության վարչության մայիսի 11-ի որոշման վրա, մայիսի 16-ին անցկացվեց Միության Հանրապետական խորհրդի նիստ՝ Միության առաջարկներն ամբողջացնելու և սահմանված ժամկետներում ՀՀ ՏԿԶՆ-ին և ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար։ Անցկացված քննարկումների արդյունքում, Միության հանրապետական խորհուրդն արձանագրում է. • Հայաստանի համայնքների միությունը եղել և մնում է Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների ջատագով, որը հիմք կդառնա առավել արդյունավետ տեղական ինքնակառավարման և շարունակական ապակենտրոնացման իրականացման համար։ • Կարևորելով ՀՀ ՏԿԶՆ կողմից նախաձեռնած համայնքների խոշորացման նոր փուլը, հաշվի առնելով այս փուլում մեծ թվով համայնքների ներգրավավծությունը և համայնքներից մեծածավալ արձագանքները, խոշորացման գործընթացի վերաբերյալ համայնքների ունեցած վերաբերմունքի ու շահերի բազմազանությունը՝ Միությունը կարևոր է համարում ռեֆորմների իրակնացումը ներառական, մասնագիտական սկզբունքների հիման վրա։ Կազմակերպված քննարկումների արդյունքում, հաշվի առնելով գործընթացի մասշտաբներն ու կարևորությունը, Միության Հանրապետական խորհուրդը որոշում է. ՀՀ ՏԿԶՆ-ին ու ՀՀ կառավարությանն առաջարկում է Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների իրականացման հետևյալ ճանապարհային քարտեզը. 1. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների փուլը երկարաձգել մինչև 2017 թ սեպտեմբեր՝ համայնքների, մասնագետների ու շահագռգիռ կողմերի առավել ներգավվածություն ապահովելու համար։ Միությունը պատրաստակամ է իր ուժերով ձևավորել նախագծի քննարկման լրացուցիչ հարթակներ։ 2. Նախքան համայնքների խոշորացման ցանկացած նախաձեռնություն, 2017 թվականի ընթացքում մշակել և օրենսդրորեն ամրագրել վարչատարածքային փոփոխությունների իրականացման ժամանակ համայնքների հետ խորհրդակցության անցկացման մեխանիզմներն ու ընթացակարգը՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ և Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայով ամրագրված համայնքների լսված լինելու իրավունքը։ 3. 2017 թվականին համայնքների խոշորացում իրականացնել այն համայնքներում, որոնք իրենց համաձայնությունը կտան (կամ սկզբունքային առարկություն չեն ունենա) ՀՀ ՏԿԶՆ-ի առաջարկին («կամավորության սկզբունքով»)՝ միաժամանակ որպես խթան միաձուլված համայնքների համար առաջարկելով ավելացվող լիազորությունների ու ֆինանսական միջոցների փաթեթ։ Այս պարագայում համայնքների խոշորացումը կունենա հանրային աջակցություն, բնակիչներն օտարված չեն զգա իրենց ռեֆորմներից։ 4. 2017 թվականի ընթացքում վերջնական տեսքի բերել և ընդունել «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։ Նախագծի վերջնական մշակումն իրականացնել մասնակցային։ 5. Որպես այլընտրանք կամ զուգահեռ գործընթաց, 2017 թվականի ընթացքում մշակել և ընդունել «Օրենքով միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին» ՀՀ օրենսդրական փաթեթ՝ Հայաստանի ամբողջ տարածքում համայնքները համախմբելով միջհամայնքային միավորումների մեջ, սահմանելով միասնական աշխատակազմեր (համայնքներում թողնելով նվազագույն անհրաժեշտը), համայնքների սեփական լիազորությունների ցանկը և ֆինանսական միջոցները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորումներին, նոր լիազորություննեի ցանկը և ֆինանսական աղբյուրները, որոնք պետությունը կփոխանցի միջհամայնքային միավորումներին (կամ համայնքներին՝ միջհամայնքային միավորումների միջոցով իրականացնելու համար)։ Այս ճանապարհը կապահովի վարչատարածքային ռեֆորմների ճկունությունը, անցումային փուլ կհանդիսանա, հնարավորություն կտա խուսափել նոր ընտրական գործընթացներից, կապահովի ավելի մեծ արդյունքներ ու արդյունավետություն։ 6. Հաշվի առնելով, որ դեռևս ակնհայտ չեն ու չկա փաստական հիմք արդեն իսկ 2015-ից հետո համայնքների խոշորացման արդյունքների վերաբերյալ՝ ՀՀ ՏԿԶՆ-նին առաջարկել մինչև սեպտեմբեր փորձագետների ներգրավմամբ համատեղ իրականացնել հետազոտություններ՝ գնահատելով արդեն իսկ խոշորացված համայնքներում կառավարման, հանրային ծառայությունների արդյունավետության հարցում արձանագրված փոփոխությունները, ֆինանսական միջոցների կառավարման ոլորտում փոփոխությունները, համայնքների բնակիչների բավարարվածության մակարդակը, ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը և այլն։ Այս պահին բացակայում է տեսանելի, հստակ ապացույցը կամ վիճակագրությունը, որ խոշորացումը հանգեցրել է տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը։ 7. Հաշվի առնելով, որ համայնքների խոշորացումն ընդամենը վարչատարածքային փոփոխությունների մեկ ու սահմանափակ գործիք է, ինչը չի կարող փոխարինել կամ արձագանքել վարչատարածքային փոփոխությունների բոլոր մարտահրավերներին՝ ՀՀ ՏԿԶՆ-ին և ՀՀ կառավարությանն առաջարկում ենք ձեռնամուխ լինել ՀՀ վարչատարածքային փոփոխությունների ամբողջական և համալիր հայեցակարգի մշակմանը։ Վարչատարածքային փոփոխությունների ամբողջական հայեցակարգը թույլ կտա դրանց վերաբերյալ ունենալ հանրային կոնսենսուս և աջակցություն։ Վարչատարածքային փոփոխությունների ամբողջական հայեցակարգը պետք է նկարագարի • Միասնական չափորոշիչների վրա հիմնված համայնքների վարչատարածքային բաժանման տեսլականը, • Համայնքներին ապակենտրոնացվմամբ փոխանցվելիք խնդիրները և ֆինանսական միջոցները։ • Համայնքների կառավարման համակարգն ու ընտրական մեխանիզմները, • Մարզերի վարչատարածքային բաժանմանտեսլականը, • Մարզերին ու մարզպետներին վերապահվող իրավասությունները, • Մարզպետների ու ՏԻՄ-երի փոխհարաբերությունները։ Նշված առանձին բաղադիրիչներով աշխատանքներ ՀՀ ՏԿԶՆ-ի կողմից արդեն իսկ իրականացվում են, սակայն կարևոր ենք համարում մեկ ամբողջական ու համալիր հայեցակարգի մշակումը։ Միության նախագահ Էմին Երիցյան

Bardzrasheni Hamaynqapetaran

11.05.2017

Դեմ ենք համայնքների խոշորացմանը քանի, որ այն ունի մի շարք բարդություններ:Ելնելով մեր համայնքի աշխարհագրական դիրքից այն բնակիչների մոտ արդեն առաջացրել է դժվարություններ,որը համապատասխանում է իրականությանը:

Վահանի համայնքապետարան

06.05.2017

Սահմանամերձ համայնքներում խոշորացումը համարում եմ ոչ նպատակահարմար՝ համայնքը ինքնակառավարումից չզրկելու, արտագաղթը չմեծացնելու, վտանգի դեպքում բնակչության պաշտպանությունն ու սահմանների պաշտպանությունը ավելի օպերատիվ կազմակերպելու տեսանկյունից:

See more