Add to favourites

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկման ապահովումն է: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել լրացում և որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 11-րդ ենթակետով, սահմանելով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի:

Որոշման նախագծի նպատակը հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերի սահմանումն է: Որոշման նախագծով նախատեսվում են ըստ նավթամթերքի դասերի բնական կորուստների չափերը.

- տեղափոխման դեպքում՝ ըստ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային տրանսպորտային տեսակների,

- ըստ բեռնաբարձման և բեռնաթափման՝ համապատասխան տարողությունների, տարողությունների տեսակների,

- պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա պահպանման եղանակի:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

            2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնա­բերելու հարկային տարվա ընթացքում: Կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով չի նվազեցվում:

ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի № 272 որոշմամբ սահմանվել է, որ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը հաստատում են համապատասխան նախարարությունները կամ գերատեսչությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ: Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը` ընդունվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 30-ին № 1259-Ն հրամանը, որով հաստատվել է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը: Այս համատեքստում հայտնում ենք, որ վերոգրյալ հրամանն այլևս իրավական ուժ չունի: Պետք է նշել, որ համապատասխան ոլորտում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ, որում արտացոլված չէին հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ որոշմամբ հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանված չեն: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահութահարկի հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում գործունեության տարեկան արդյունքների հիման վրա, նախագծով առաջարկվել է նախագծով սահմանված բնական կորուստների չափերի կիրառությունը տարածել 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա, քանի որ հակառակ դեպքում հարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնելիս, նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ ունենալով հանդերձ, հնարավորություն չէին ունենա 2018 թվականի գործունեության արդյունքներով շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնել այդ բնական կորուստների գումարները, ինչը նշանակում է, որ նախագծի՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող ծագած հարաբերությունների վրա տարածելու հանգամանքը հարկ վճարողների իրավական վիճակը բարելավելու նպատակ ունի:

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минэнерго РФ N1035, Минтранса РФ N412 от 15.11.2018 Oб утверждении норм естественной убыли нефти и нефтепродуктов при перевозке железнодорожным, автомобильным, водным видами транспорта и в смешанном железнодорожно - водном сообщении, Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա: Նախագծով նախատեսված բնական կորստի չափերի հաշվարկն իրականացվել է անդամ պետություններում սահմանված ցուցանիշների միջինացված արժեքներով (ներառյալ սեզոնայնության դեպքերում, այն է՝ «աշուն-ձմեռ», «գարուն-ամառ»):

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.        Նախագծով առաջարկվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը: Բնական կորուստների նորմերի մշակումն իրականացվել է տարբեր նորմատիվ փաստաթղթերում և գիտականորեն հիմնավորված աղբյուրներում պարունակվող նավթի ու նավթամթերքների բնական կորուստների նորմերի արժեքների ընտրանքային ճանապարհով։ Նորմերի արժեքները ենթարկվել են համեմատական վերլուծության, որի արդյունքներով ընդունվել են մեթոդաբանորեն հիմնավորված փորձագիտական որոշումներ նորմերի արժեքների մեծությունների վերաբերյալ, որոնք ներառվել են մշակված նորմատիվ փաստաթղթում:
  2. Կարգավորման առարկան.      Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

 

                           ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                   ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • Discussed

    04.09.2019 - 25.09.2019

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6939

Print