Under development
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի հունիսի 11-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընկերությունների, «Արարատ ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան և «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծրագիրը յուրաքանչյուր տարի հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում և/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Համայնքի ավագանին ներկայացման օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում հաստատում է հաշվետվությունը: Հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում և/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Հաշվետվության ձևը մշակվում և հրամանով հաստատվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Հայաստանի Հանրապետության Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
-
Discussed
03.09.2019 - 18.09.2019
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6873
Print