Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հէկերը՝ այդ թվում նաև փոքր հէկերը, որպես ջրօգտագործող չեն հանդիսանում ջրային ռեսուրս սպառող: Գետավազանում ըստ գետի երկարության հէկերը ջրառ են կատարում և նույն քանակությամբ ջուրը հետ են վերադարձնում գետ՝ պահպանելով էկոլոգիական հոսքը:
Գետի վրա մի քանի հէկերի առկայության դեպքում ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել մի քանի անգամ: Գետավազանի ներսում հէկերի կողմից ջրային ռեսուրսի մի քանի անգամ օգտագործումը համարվում է ջրային ռեսուրսի կրկնակի կամ բազմակի օգտագործում:
Ջրավազանի տարածքում շահագործվող հէկերի և փոքր հէկերի փաստացի ջրառի գումարային ծավալները մի քանի անգամ գերազանցում են ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 16-ի <<Հարավային  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին>> N539-Ն որոշմամբ նախատեսված ջրառի ծավալները, ինչն առաջացնում է թյուր ընկալում:

  • Discussed

    03.09.2019 - 24.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources, Financial, Territorial administration and development, Public service

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7963

Print

Suggestions

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2019

Այս նախագծով փորձ է արվում նախկինում ՓՀԷԿ֊ի կառուցման համար ՋԹ ստացման հայտով դիմած և մերժված անձանց համար կանաչ լույս վառեն և Հարավային ջրավազանային տարածքում անարգել շարունակեն ՓՀԷԿ֊ի կառուցման նպատակով ՋԹ֊ներ տրամադրեն, մասանվերապես Գեղի գետի վրա...

Արմեն Վարդանյան

03.09.2019

Իրավական որոշակիության ապահովման սահմանադրական պահանջի ապահովման նպատակով՝ առաջարկում եմ Ջրային օրենսգրքում սահմանել <<ջրառ>> հասկացությունը, քանի որ օրենսգրքում օգտագործվում է ջրառ եզրույթը, սակայն չկա դրա հստակ բնորոշումը, իսկ օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված <<ջրօգտագործում>> հասկացությունից կարելի է միայն ենթադրել, որ այն ներառում է նաև ջրառը: Եթե ջրառը փաստացի ջրօգտագործում է, ապա այն պետք է հստակ ամրագրել ջրօգտագործում հասկացությամբ, իսկ հասկացությունների շարքում առանձին բնորոշել <<հաջորդաբար իրականացված ջրառ>> հասկացությունը և սահմանել ջրառի ծավալի մեծության հաշվարկման սկզբունքները կամ առանձնահատկությունները, այդ թվում ՝ մեծ կամ փոքր ՀԷԿ-երի համար:

Հայկ Սարգսյան

03.09.2019

ՀԷԿ-երը դանդաղեցնում են գետի հոսքը, այդպիսով առաջազնելով ջերմաստիճանի, գոլորշիացման փոփոխություն, իսկ դա չի նշանակիւմ, որ գետի ջրի քանակի մուտքն ու ելքն իրար հավասար են, չհաշված, թե ինչպիսի ազդեցություն են դրանք իւնենում գետի և շրջակա ֆաունայի վրա։ Հասկանում եմ, որ ոզում եք ավելի շատ ՀԷԿ-եր սարքելու թույլտվություններ տրամադրեք ու ՀԷԿ վերականգնվող էներգիայի ռեսուրս է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր գետին առանձնակի մոտենաք կամ խմբավորեք

See more