Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Միջոցառումը պայմանավորված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած Հայաստանի ռազմավարության շրջանակի ոլորտային ռազմավարությունների քննարկումների հանձնարարականի ապահովման անհրաժեշտությամբ:
Տրանսպորտի ոլորտում իրականացվող ռազմավարության հիմնական նպատակն է արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների ու ծառայությունների ստեղծումը և միջպետական համագործակցության ու ապրանքաշրջանառության խթանումը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի տրանսպորտի բնագավառը: Ոլորտում առկա են մարտահրավերներ, որոնց ռազմավարական լուծումը կարևորագույն նախապայման է տրանսպորտային ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման և տրանսպորտային ծախսերի կրճատման համար:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտի բնագավառի շուկայի վերլուծություն և մշակել բնագավառի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիր, որի հիմնական շեշտադրումներն ուղղված են ենթաոլորտային ռազմավարական գործողությունների մշակմանն ու իրականացմանը:
Տրանսպորտի բնագավառում առկա խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է զրգացնել ենթակառուցվածքները, ձևավորել կառավարման արդյունավետ համակարգ և տրանսպորտային ծառայությունների մատուցումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:
2.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Միջոցառման իրականացման արդյունքում արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և ծառայությունների մշակման միջոցով տրանսպորտային համակարգի համաչափ և երկրի կայուն զարգացման համար առավել օպտիմալ տրանսպորտային փոխադրումների կառուցվածքի ձևավորումն է: միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային ծառայությունների մատուցումը:
-
Discussed
02.09.2019 - 17.09.2019
-
Type
Decision
-
Area
Transport, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7520
Print