ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը
- Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն։
- Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
1) Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում),
2) Գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը,
3) Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները,
4) Կազմակերպության անդամների, ինչպես նաև այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ),
5) Հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը,
6) Հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ),
7) Տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը,
8) Օգտագործված դրամական միջոցները և/կամ գույքը,
9) Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։
- Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի ներառում է.
1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).
2) hանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.
3) hանրային դրամական միջոցների և/կամ տրամադրված գույքի օգտագործման ծախսերը.
- Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետև՝ Համակարգ) անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:
- Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:
- Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:
- Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
- Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքների» բառը փոխարինել «օրենքի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: