Add to favourites

Under development

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

     Իրավական ակտի անհրաժեշտությունը 

     Սույն օրենքի ընդունումը բխում է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ. սեպտեմբերի 9-ին կնքված (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1995 թվականի օգոստոսի 11-ին) «Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանության մասին» Համաձայնագրի դրույթներից և ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային  աղետների հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից:

    1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնածին աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

    Աղետի հետևանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 400-ը մահացել են, 1600-ից ավելին դարձել հաշմանդամություն ունեցող անձինք, ինչի արդյունքում ճառագայթված ծնողներից ծնվել են տարբեր արատներով հարյուրավոր երեխաներ:

    ԱՊՀ համարյա բոլոր երկրները  վաղուց ընդունել են ՉԱԷԿ-ի մասնակիցների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենք, բացառություն է կազմում Հայաստանը: 

     Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման  աշխատանքներին մասնակցած այն անձինք, ովքեր եղել են ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ կանչվել են զինվորական վարժական հավաքների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով  հավասարեցվել են զինծառայողներին և ունեն որոշակի իրավունքներ, այդ թվում` ամենամսյա պարգևավճար ստանալու, իսկ կամավոր հիմունքներով Չեռնոբիլ մեկնած անձինք,  ՀՀ կառավարության 2004թ. մարտի 14-ի N318-Ն որոշմամբ օգտվում են միայն պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Այս օրինագիծը նպատակ ունի վերականգնել սոցիալական արդարությունը և միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր տուժած քաղաքացիների նկատմամբ, հատկապես՝ կարևորելով կամավորության սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ատոմային էլեկտրակայան: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է նշված կատեգորիային պատկանող շուրջ 800 մարդ, որից 300-ը՝ քաղաքացիական անձինք են, որոնց համար որևէ սոցիալական երաշխիք սահմանված չէ (տեղեկատվությունը տրամադրել է «Հայաստանի Չեռնոբիլ» հասարակական կազմակերպությունը):

Միաժամանակ, որևէ իրավական ակտով սահմանված չեն նաև «Մայակ» արտադրական միավորման վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց  (Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 10 մասնակից) իրավունքները: 

Կարգավորման նպատակը և բնույթը      

Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող  հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է:  Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:   

     Ակնկալվող արդյունքը 

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բերալավմանը և կդիտարկվի որպես բարոյական փոխհատուցում  այդ անձանց գործած աշխատանքային սխրանքի դիմաց, միաժամանակ, որոշակի արտոնություններից կօգտվեն նաև այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև չեռնոբիլցիների երեխաների համար, ովքեր ծնվել են ճառագայթահարված ծնողներից և դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ կլինի ընդունել «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնություն  նշանակելու, վճարելու կարգը և չափը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Սույն օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կառաջանա, որի չափը ներկա դրությամբ գնահատել կանխատեսել հնարավոր չէ, քանի որ հնարավոր  չէ կանխատեսել, թե քանի մարդ  կդիմի բուժօգնություն կամ դեղորայք ստանալու, ինչպես նաև լրացուցիչ պետք է ճշգրտվի օրինագծի սուբյեկտ հանդիսացող քաղաքացիների թվաքանակը, որը կարվի մինչ սույն նախագծի ընդունումն ու համապատասխան կառավարության որոշման ընդունումը:  Շահառուների ճշգրտված թվաքանակով և ամենամսյա դրամական օգնության չափով պայմանավորված՝ պահանջվող ֆինանսական միջոցների չափի  և աղբյուրի հարցը կքննարկվի լրացուցիչ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակման ժամանակ:

 

   

  • Discussed

    29.08.2019 - 16.09.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9164

Print

Suggestions

Հակոբ Ճաղարյան

30.08.2019

նախագծում նշված չեն ՉԱԿ-ի աղետի լիկվիդացիոն աշխատանքներին գործուղվսծ անձինք: Այսպես` Մոտ 30 հայ օդաչու (Յակ-40 օդանավի 10 անձնսկազմ) մի քանի ամիս գործուղվել է վթարված ատոմակայանի վրա հատուկ թռիչքներ կատարելու, որոնց ընթացքում հատուկ միջոցներով կրակելով ամպերի վրա արհեստականորեն արագացնում էին նրանց հասունացումը: Որպեսզի բնական ճանապարով հասունանալով և ավելի ուշ անձրևի վերածվելով չվարակեյին շրջակա միջավայրը ռադիոակտիվ անձրևով: Անձամբ 2 գործուղում աշխատել եմ, յուրաքանչյուրը 15 օր:

Zaruhi muradyan

29.08.2019

Էրեբունի օդակայանում աշխատող օդաչուների մի մասը հատուկ սարքավորումների Յակ 40 օդանավով մի քանի շաբաթ ցրել են ռադիացիոն ամպեր,որոնց թվում և ամուսինս Յակ40 ի հրամանատար Հակոբ Ճաղարյանը.Կարծում եմ պիտի նրանք էլ հաշվառվեն

See more