Add to favourites

Under development

««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս աշխարհում ընդլայնվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների օգտագործման և տարածման հետ կապված հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և չկարգավորված իրավահարաբերություննեերի առաջացմանը: Այսօր թվային միջավայրում և գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության  հուսալի և արդյունավետ միջոցներ:

Գործող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի  մի շարք դրույթներ չեն համապատասխանում  ներկայումս միջազգային պրակտիկայում  կիրառվող որոշ մոտեցումներին և ենթակա են վերանայման։ Մասնավորապես, օրենքի ընդունումից հետո մշակվել և ուժի մեջ են մտել երկու նոր միջազգային պայմանագրեր։

   «Տեսալսողական կատարումների մասին» 2012 թվականի Պեկինի   պայմանագիրը նպատակ ունի կատարելագործել կատարողների իրավունքները և նրանց տրամադրել  ավելի արդյունավետ ու միատեսակ պահպանություն:

   2013 թվականին Մարաքեշում ընդունված «Կույրերի, տեսողական հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը նախատեսում է հեղինակային իրավունքի որոշակի սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց՝ ավելի լիարժեք ու արդյունավետ մասնակցելու և ներգրավվելու հասարակական և մշակութային կյանքին:

  • Discussed

    27.08.2019 - 12.09.2019

  • Type

    Law

  • Area

    Education and science, Urban planning, Cultural

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6890

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

28.08.2019

Հարգելի նախագծի հեղինակներ, առաջարկվող նախագծի առնվազն 159-րդ հոդվածի 1-ին մասը վերանայնման կարիք ունի։ Մասնավորապես, այն հակասում է "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի պահանջներին։ Բացի այդ, նման առաջարկության պարագայում անհրաժեշտ է ներկայացնել իրավական ակտի ազդեցության գնահատումը տնտեսության վրա՝ կատարելով համապատասխան Ex-Post և Ex-Ante վերլուծությունները։ Մասնավորապես, իրավական ակտի ընդունման դեպքում քանի դեպք կա, որ վերանայման կարիք կունենա՝ ներկայացված նախագծին չհամապատասխանելու պատճառով և դրա հետևանքների նկարագրությունը։

See more