Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ համայնքային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «տեղակալի» բառը։

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում  «(աշխատակազմի ղեկավարը)» բառերից հետո լրացնել  «կամ համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարը» բառերը։

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1)  1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«1.1 Համայնքապետարաններում (Երևանի քաղաքապետարանում) (այսուհետ՝ համայնքապետարան) հաստիքների առավելագույն քանակը որոշում է համապատասխան համայնքի ավագանին:»

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Պետական մարմիններում և համայնքապետարաններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում` քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:»։

3) 6-րդ մասում «Հանրային»  բառը փոխարինել «Պետական»  բառով:

Հոդված  5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին  «տեղական ինքնակառավարման այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «համայնքապետարաններում» բառը։

Հոդված 6.  Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել  «Պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը (գլխավոր քարտուղարը) կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը կամ դրանց)» բառերով։

 Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության  մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխությունների կամ լրացումների կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

-------------------------------------------------------------------------------------------------------

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    27.08.2019 - 11.09.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8244

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

28.08.2019

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հիմնավորման կարիք ունի համայնքային ծառայության դեպքում կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձին հանրային ծառայող չհամարելը՝ հաշվի առնելով Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի տարամաբանությունը: Իրավական որոշակիության սահմանադրական պահանջից ելնելով՝ առաջարկում եմ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի բովանդակային իմաստով օրենքի նախագծում տալ համայնքային պաշտոնի, ինչպես նաև պետական պաշտոնների բնորոշումները, որովհետև 4-րդ հոդվածի 1-ին մասով բնորոշված է հանրային պաշտոնը, իսկ 2-րդ մասով հանրային պաշտոնները դասակարգվում են պետական և համայնքային պաշտոնների, 3-րդ և 4-րդ մասերով դասակարգվում են համապատասխանաբար՝ պետական և համայնքային պաշտոնները, սակայն պարզ չեն պետական և համայնքային պաշտոնների տարբերությունները և դրանց բնորոշումները, ինչը անհրաժեշտ է հստակեցնել և սահմանել:

See more