Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 27.08.2019 11:07:21 | Վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորություննեը սահմանելիս չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջները, քանի որ անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս չեն սահմանվել այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Նախագծերը չեն բխում նաև ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին, քանի որ անձանց՝ այդ թվում իրավաբանական անձանց, հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքներով չեն սահմանվել այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, որոնք պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Մասնավորապես նախատեսվում են որոշակի գործողությունների կասեցման, դադարեցման, կարգագրերի տրամադրման և նմանատիպ այլ լիազությունները, սակայն չեն սահմանվում դրանց իրականացման հստակ դեպքերը, կարգն ու պայմանները: Նախագծերում կիրառվում են նաև "իր իրավասության սահմաններում" արտահայտությունը, մինչդեռ այդ իրավասությունների սահմանները չեն սահամնվում: Որոշ օրենքների նախագծերով սահմանված են նաև վերահսկողության ընթացակարգեր, որոնք հակասում են "ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" ՀՀ օրենքի պահանջներին: | Ընդունվել է ի գիտություն։ Նախագծերի փաթեթի ընդունման հիմնական նպատակը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է, քանի որ տեսչական բարեփոխումների արդյունքում վերահսկողություն իրականացնող նախկին տեսչությունների փոխարեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով ստեղծվեցին տեսչական մարմինները որպես Կառավարությանը ենթակա մարմիններ, սակայն վերահսկողության տարբեր ոլորտները կարգավորող օրենքներում վերահսկողության իրականացման հետ կապված լիազորությունները դեռևս վերապահված չեն տեսչական մարմիններին: Այս առումով Նախագծերով ոչ թե սահմանվում են նոր լիազորություններ տեսչական մարմնի համար, այլ գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված լիազորությունների իրականացումը վերապահվում է տեսչական մարմնին՝ որպես ներկայումս համապատասխան ոլորտներում վերահոսկողություն իրականացնող մարմնի: Տեսչական մարմնի կողմից որոշակի գործողությունների կասեցման, դադարեցման, կարգադրագրերի տրամադրմանև նմանատիպ այլ լիազորությունների իրականացման դեպքերը, կարգն ու պայմանները կարգավորվում են վերահսկողության իրականացման տվյալ տեսակը կարգավորող օրենքներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով: Եթե առաջարկությունը վերաբերում է «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողությւան մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օրենքը չի կարգավորում հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները: Հենց այս կարգավորմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, այդ թվում վերահսկողության այս ոլորտում ստուգումների իրականացման գործընթացը, կարգավորվում են առանձին օրենքով, որը և, ունենալով իր ինքնուրույն կարգավորման առարկան, կարող է նախատեսել վերահսկողության այլ ընթացակարգեր: | |
2 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:39:46 | «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված տեսչական մարմնի իրավասությունները կրկնորդում են միմյանց, որովհետև 1-ին կետով սահմանված բեռների փոխադրումների պայմանները կամ 2-րդ կետով նշվածը փաստացի միևնույն խնդրո առարկա են, բնույթով՝ փոխադրումներին ներկայացվող պայմաններ կամ պահանջներ, ինչը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում անհասկանալի է նույն խնդրո առարկայի վերաբերյալ հսկողության իրականացումը, պարզ չէ, թե հսկողությունը ինչով է տարբերվում վերահսկողությունից, արդյոք իրավակիրառական տեսանկյունից չի կրկնորդելու վերահսկողությունը կամ ինչպես, ինչ ընթացակարգով է իրականացվելու այդ հսկողությունը: | Ընդունվել է մասնակի։ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հսկողություն» հասկացության օգտագործումը պայմանավորված է նրանով, որ նշված կետով սահմանված լիազորության իրականացումը ենթադրում է տեղում տեսչական մարմնի կողմից փաստաթղթային ուսումնասիրության իրականացում: | «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում սահմանված կարգավորումը ներառվել է 1-ին կետով սահմանված կարգավորման մեջ: |
3 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:39:57 | <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի նախագծի՝ ա/ 1-ին հոդվածում վերանայել <<նորմատիվ փաստաթղթերի>> ձևակերպումը, որովհետև պարզ չէ, թե նորմատիվ փաստաթղթեր եզրույթը ինչ ակտեր կամ փաստաթղթեր է ենթադրում, անհրաժեշտ է սահմանել նորմատիվ փաստաթղթեր հասկացությունը, որովհետև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով նորմատիվ փաստաթուղթ հասկացություն սահմանված չէ, իսկ այլ օրենսդրական ակտերով սահմանված փաստաթղթերը պարզ չէ, թե ինչ հիմքով կարելի է համարել նորմատիվ փաստաթղթեր: բ/ նախագծի տեքստում <<քաղաքաշինական օբյեկտ>> բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել <<քաղաքաշինական գործունեության օբյեկտ>> բառերով և դրանց հոլովաձևերով՝ հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, իսկ եթե քաղաքաշինական օբյեկտը տարբերվում է <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով 3-րդ հոդվածով սահմանված օբյեկտից, ապա առանձին հասկացությամբ պետք է հստակ սահմանել, թե որոնք են ստուգման ենթակա այդ օբյեկտները, որովհետև նախագծի իմաստով <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածը թույլ չի տալիս <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված օբյեկտները, օրինակ՝ ՀՀ տարածքը, վարչատարածքային միավորը, բնակավայրը կամ թաղամասը կամ գոտին կամ հանգույցը կամ հողակտորը կամ շենքը և այլն համարել տնտեսավարող սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն, հիմնարկ (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձ), իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ անհատ ձեռնարկատեր, հետևաբար օբյեկտների նկատմամբ ստուգումը ստուգումների օրենքի կարգավորման առարկա չի կարող լինել կամ էլ նախագծում հստակ պետք է սահմանել, որ ստուգումների ենթակա են քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները, այլ ոչ թե օբյեկտները: գ/ 3-5-րդ հոդվածների համարակալումը համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն` հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Այս առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում: | ա/ Չի ընդունվել։ «Նորմատիվ փաստաթղթերը» նախատեսված են «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով, որի համաձայն՝ կազմակերպությունները պարտավոր են պահպանել հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները (օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ), իսկ տեսչական մարմինը իրավասու է վերահսկողություն իրականացնել հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ (օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մաս, 20-րդ հոդված): Միևնույն ժամանակ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ: Նշված ձևակերպումից հետևում է, որ հրդեհային նորմատիվային փաստթղթերը հրդեհային անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերն են: «Նորմատիվ փաստաթուղթ» հասկացությունը հավասարապես օգտագործվում է նաև տեխնիկական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում (Կառավարության 2012 թվականի մարտի 7-ի թիվ 351-Ն որոշումը): բ/ Չի ընդունվել։ «Քաղաքաշինության մասին» օրենքում հավասարապես օգտագործվում են և «քաղաքաշինական օբյեկտ» և «քաղաքաշինական գործունեության օբյեկտ» հասկացությունները, ընդ որում օրենքի ուսումանսիրությունից բխում է, որ այդ հասկացություններն օրենքում օգտագործվում են նույն իմաստներով: Օրինակ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության: Սեփականատերն ապահովում է քաղաքաշինական օբյեկտի շահագործման որակական վիճակը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախագծում «քաղաքաշինական օբյեկտ» հասկացությունը ներառվել է Քաղաքաշինության կոմիտեի առաջարկությամբ: գ/ Ընդունվել է։ | "գ" կետով նախատեսված առաջարկության վերաբերյալ նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ |
4 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:40:47 | «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համարակալումը համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն` հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: | Ընդունվել է։ | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ |
5 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:41:12 | <<«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող բառերով խնդրահարույց է, որովհետև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով տեսչական մարմնի ծառայող հասկացություն կամ ձևակերպում չկա, այլ կա տեսչական մարմնի աշխատակից ձևակերպում: Բացի այդ, տեսչական մարմնի աշխատողները փաստացի տեսուչներ են, որոնք քաղաքացիական ծառայողներ են՝ օրենքով տեսուչներին վերապահված լիազորություններն ու գործառույթները սահմանող պաշտոնների անձնագրերով աշխատող և անձնագրերում տեսուչ պաշտոնով նշված, իսկ քաղաքացիական ծառայությունը հանրային ծառայություն է: Նույն առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում: | Չի ընդունվել։ «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող հասկացությամբ պայմանավորված է «Տեսչական մարմիններ մասին» օրենքի կարգավորումներով (օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, 9-րդ հոդված, 10-րդ հոդված և այլն): | |
6 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:41:35 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պարզ չէ, թե ինչու է հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը վերապահվում կառավարությանը, եթե հողերի օգտագործման, օտարման մասով լիազորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքի սահմաններում, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը: Պարզ չէ, նաև, թե ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը: | Ընդունվել է։ | Նախագծով նախատեսվել է, որ հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: |
7 | Արմեն Վարդանյան 28.08.2019 11:42:16 | ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներով առաջարկվողը փաստացի վերաբերում է ստուգումներին, իսկ ստուգումը սահմանված է և կարգավորվում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում և միասնական ու ամբողջությամբ կարգավորում է ստուգումների հետ կապված հարաբերությունները՝ անկախ ոլորտից և ուղղվածությունից, ուստի առաջարկվող մոտեցումները պետք է սահմանվեն այդ օրենքով՝ հիմք ընդունելով նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: | Չի ընդունվել։ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օրենքը չի կարգավորում հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները: Հենց այս կարգավորմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, այդ թվում վերահսկողության այս ոլորտում ստուգումների իրականացման գործընթացը, կարգավորվում են առանձին օրենքով, որով և, ունենալով իր ինքնուրույն կարգավորման առարկան, կարող է նախատեսել վերահսկողության այլ ընթացակարգեր: |