Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

…… ………. 2019 թվականի N ….-Ն

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 28-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշմամբ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները ՝

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«10. Էլեկտրոնային աճուրդով (այսուհետ` աճուրդ) գնումների կատարման ժամանակ գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-N որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով  հաստատված կարգով նախատեսված կարգավորումները, հաշվի առնելով, որ հրավերով նախատեսվում է նաև, որ՝

1) աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակից.

2) եթե առաջին տեղը զբաղեցրած մասնակգի հայտը գնահատվում է բավարար, ապա վերջինս հայտարարվում է ընտրված մասնակից, իսկ մյուս մասնակիցների հայտերը մերժվում են: Առաջին տեղ զբաղեցրած մասնակցի հայտը անբավարար գնահատվելու դեպքում գնման ընթացակարգը օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայտարարվում է չկայացած.

3) աճուրդն ամփոփվելու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, գնման ընթացակարգը օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, հայտարարվում է չկայացած:»

2) 16-րդ կետում «11-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետի 1-ին ենթակետով» բառերով.

3) 22-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 «Սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները: Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտի գնահատումն իրականացվում, ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում և գնման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-N որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով ժամկետներում և պայմաններով:».

4) ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը, ինչպես նաև 19-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը: 

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ     

 

 

  • Discussed

    26.08.2019 - 10.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7050

Print