Add to favourites

Under development

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ:

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը բովանդակային առումով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենք ներառելու անհրաժեշտությամբ։

 

 

 

 

 

  • Discussed

    23.08.2019 - 09.09.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8269

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

26.08.2019

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին և 2-րդ հոդվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող մասերի համարակալումը փոխել՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջները: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» և «ժամանակահատվածը» բառեր չկան, այդպիսի բառեր կան գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, սակայն այստեղ էլ «ժամանակահատվածը» բառը կրկնվում է 2 անգամ, որի դեպքւմ պարզ չէ, թե որ «ժամանակահատվածը» բառից հետո է կատարվում լրացումը: Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասը վերանայել նախորդ առաջարկության հիմքով, քանի որ ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությունից հետո փաստացի կա նաև 8-րդ մաս, հետևաբար լրացումը պետք է կատարվի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով>>` պարբերությունների միջև լրացուցիչ համարով: Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում <<ութերորդ>> բառը փոխարինել <<յոթերորդ>> բառով, որովհետև ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը 9-րդ պարբերություն ուղղակի չունի: Նախագծի 3-րդ հոդվածի չհամարակալված 2-րդ և 3-րդ մասերը, որոնք փաստացի անցումային դրույթներ են, առաջարկում եմ ձևակերպել առանձին հոդվածով՝ գործող օրենքի 9-րդ հոդվածի 7-11-րդ մասերի միջև:

See more