Add to favourites

«ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   1.1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Չնայած վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում, մասնավորապես, եթե 2014թ. բնակչության շրջանում գրանցվել է առաջին անգամ ախտորոշված նորագոյացությունների թիվը կազմել 8.365 դեպք, 2015թ-ին` 8.372, իսկ 2016թ-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.04%-ով, այնուամենայնիվ, բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության բեռը կազմում է 20,0%:

Հանրապետությունում տարեցտարի ավելացող չարորակ նորագոյացություններով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել և կանխարգելել չարորակ նորագոյացություններով պայմանավորված  հիվանդությունների հետագա զարգացումը:

 

   1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

   Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի  ռազմավարության ներդրման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է մասնագիտական քննարկումների կազմակերպում, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրություն, Հայաստանում համաճարակաբանության (տարածվածությունն ըստ ախտահարված օրգանհամակարգի և տեսակի) ուսումնասիրություն և վերլուծություն: Ռազմավարության ներդրման շրջանակներում չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վարմանն (ներառյալ ժամանակակից հետազոտությունների մեթոդների կիրառում) ուղղված միջոցառումների մշակում, ինչպես նաև աշխարհագրական տեղակայման և հանրության իրազեկման վերաբերյալ միջոցառումների մշակում և ներդնում:

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

   Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի  ռազմավարության  ներդրումը բխում է քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից:

 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

   Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի  ռազմավարության ներդրման արդյունքում նախատեսվում է բարելավել բնակչության առողջապահական ցուցանիշները, մասնավորապես չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացում և մահաբերության նվազեցում: Միջոցառումների իրականացման ավարտին, մինչև 2029 թվականի ավարտը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշի նվազում 2,5%-ով, վաղ հայտնաբերման ցուցանիշի բարելավում` 5%-ով, 5 և 10 տարվա ապրելիության ցուցանիշների բարելավում` համապատասխանաբար 25%-ով և 10%-ով:

  • Discussed

    23.08.2019 - 07.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8472

Print

Suggestions

Հրանտ Ղարաբեկյան

23.08.2019

Հաշվի չեն առնվում մարդու անընդհատ սթրեսսային վիճակում գտնվելու պատճառով իմմունիտետի թուլացումը և նորագոյացությունների առաջացման հավանականության մեծացումը։ Առաջարկում եմ ծրագրում երկարաժամկետ փուլային կտրվածքով կանխարգելիչ միջոցառումներում ներառել հոգեբանի/հոգեթերապեվտի ծառայությունները, մարդկանց ծանր սթրեսսային վիճակները ախտորոշելու և նվազեցնելու համար։

See more