Under development
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի № 417-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի հուլիսի 24-ի № Ֆ/1 040 գրությունը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ այլևս չհամարվող՝ ստորև նշվող յոթ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով.
- Դանիել Արթուրի Պետոյան (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, Տ. Անդրեասյան փող., տուն 2, Արմավիրի ԶԿ),
- Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին, Արարատի մարզ, գ. Այգավան, Սերոբ Հովհաննիսյան փող., տուն 42, Արարատի ԶԿ),
- Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին ք.Երևան, Միքայելյան փող., շ. 23, բն. 16, Երևանի № 1 զինկոմիսարիատ),
- Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, Կ/թ., շ. 4, բն. 21,Նաիրիի ԶԿ),
- Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին, ք.Երևան, Կոմիտասի պող., շ. 28ա., բն. 37, Արաբկիրի ԶԿ),
- Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին, ք.Երևան, Ռոստովյան փող., շ. 15, բն. 50, Էրեբունու ԶԿ),
- Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին ք. Երևան, Ն. Շենգավիթ, 5-րդ փողոց, տ. 31, Շենգավիթի ԶԿ)։
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 417-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելվածի 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ կետերը։
-
Discussed
22.08.2019 - 10.09.2019
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 7936
Print