Add to favourites

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

  1. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

     

    «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     

     Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

    «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 267-րդ կետի նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրմամբ:

    • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

    «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների շահագործման ուղևորափոխադրումների  կազմակերպման արտոնագիր ստանալու համար նախատեսված է պետական տուրք: Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման մրցույթին կարող էին մասնակցել մրցութային պայմանները բավարարող և համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու ահատ ձեռնարկատերերը: ՀՀ կառավարության 16.08.2001թ. թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունները երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրք սահմանված չէր: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Սակայն օրենսդրական փոփոխությանը համապատասխան լիցենզիայի տրամադրման համար նախատեսված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետը ուժը կորցրած չճանաչվեց, այլ 20.11.2014թ. ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-167-Ն օրենքով վերաշարադրվեց նոր խմբագրությամբ՝ սահմանվելով ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տուրք: Նշված տուրքի տեսակը չի համապատասխանում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանող 19-րդ հոդվածի պահանջներին:

             Բացի այդ՝ 2020 թվականի հունվարի մեկից հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածով սահմանվեց kազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը, որի արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է նույն գործունեության համար երկու տեսակ պետական տուրք:

    Խնդիրն առավել կարևոր է ցածր շահութաբերություն ունեցող երթուղիների համար, որոնք սպասարկում են փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքները:

    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

    Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում տիրող իրավիճակը, որը օրեցօր վատթարանում է հաշվի առնելով տաքսի ծառայությունների ծավալների մեծացումը և հարկային պարտավորությունների ու հարմարավետության առումով անհավասար մրցակցային պայմանները: Հանրապետության տարածքում արդեն իսկ շուրջ 200 բնակավայրեր ապահովված չեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային սպասարկմամբ, ինչը պայմանավորված է երթուղիների ոչ շահութաբերությամբ: Որոշակի երթուղիների համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով: Շատ փոխադրողներ հրաժարվում են երուղիների սպասարկումից նվազող ուղևորահոսքի պատճառով:

    Կանոնավոր ուղևորափոխադրումները խթանելու, հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ է թեթևացնել ոլորտում գործունեություն իրականացնողների հարկային բեռը:

    2.Կարգավորման առարկան   

    Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտով ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել այն փոխադրողներին, որոնք կցանկանան սպասարկել փոքր ուղևորահոսք ունեցող ոչ շահավետ ներմարզային երթուղիները: Այդ նպատակով նախատեսվում է թեթևացնել նրանց հարկային բեռը՝ հանելով երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածով նախատեսելով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման պետական տուրքի մեկ տեսակ:

    1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

    Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների զարգացում, բնակչության տեղաշարժի իրավունքի ապահովում, ուղևորների սպասարկման որակի բարձրացում:

     

    Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

    «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

     

     Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

     

    1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

    Օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

    1. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

      

    Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

    «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

     

     Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում www.mtad.am:

    1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծի վերաբերյալ հասարակական քննարկումներ չեն իրականացվել:

     

       Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

    «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

     

    Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

    Ցուցանիշներ

    ընթացիկ (n-րդ) տարի

    Հաջորդող 3 տարիները

    n +1

    n +2

    n +3

    Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

    Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

    Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

    Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

    Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

    1

    2

    3

    4

    5

    6

    1.Եկամուտներ

     

     

     

     

     

    1.1. պետական բյուջեի եկամուտներ

     

     

     

     

     

    1.2. ՏԻՄ եկամուտներ

     

     

     

     

     

    2. Ծախսեր

     

     

     

     

     

    2.1. պետական բյուջեի ծախսեր

     

     

     

     

     

    2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

     

     

     

     

     

    3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

     

     

     

     

     

    3.1. պետական բյուջե

     

     

     

     

     

    3.3. ՏԻՄ բյուջե

     

     

     

     

     

    4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

    ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի նվազեցում:

    4.1. Եկամուտների գնահատում

    4.2. Ծախսերի գնահատում

    5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     

     

  • Discussed

    21.08.2019 - 06.09.2019

  • Type

    Law

  • Area

    State revenue, Transport, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7305

Print

Suggestions

Վ. Հովհաննիսյան

23.08.2019

Համաձայն Նախագծի հիմնավորման 1.2 և 2 կետերի՝ տարեկան պետական տուրքի չվճարման դեպքում հարկատու տնտեսվարող սուբյեկտի հարկային բեռը կթեթևանա և հնարավորինս չափով հարցին լուծում կտրվի: Կարծում եմ այս բնագավառը մասնավոր հատվածին հարկավոր չէ թողնել, այն միայն պետք է իրականացվի պետության, ինչու չէ, նաև համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով: Շնորհակալություն:

Գևորգ Մալխասյան

22.08.2019

Խնդրի լիարժեք լուծման համար անհրաժեշտ է նաև ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ը կետը:

See more