Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 14-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«Պետական սահմանի անցման կետերում սանիտարական-կարանտինային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։   

  • Discussed

    21.08.2019 - 06.09.2019

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8069

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

22.08.2019

Օրենքի նախագծի 1-ին հոդվածում վերանայել <<սանիտարական-կարանտինային վերահսկողություն>> ձևակերպումը և հստակ սահմանել ոլորտային վերահսկողություն իրականացնող մարմինները, որովհետև ՀՀ օրենսդրությամբ և ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված են <<սանիտարահամաճարակային>> և <<սանիտարահամաճարակային հսկողություն կամ վերահսկողություն>> եզրույթները, իսկ ՀՀ-ում սննդամթերքին առնչվող հսկողությունը/վերահսկողությունը վերապահված է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, որն ունի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական կարանտին հսկողության լիազորություն, ինչն էլ կարող է ասոցացվել կամ կարելի է շփոթել սանիտարական-կարանտինային հսկողության հետ:

See more