Add to favourites

Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«      » -------------------- 2019 Թ. N -----

  ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու 6.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 35 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի միահարկ մասնաշենքից 3540176 (երեք միլիոն հինգ հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասուն վեց) դրամ գնահատված արժեքով, 88.48 քառ. մետր չափագրված մակե­րեսով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը (քաղ. Երևան, Արաբկիր, 29-րդ փողոց, 5/1) նոր ստեղծված հյուպատոսությանը հատկացնելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 109/0015 պայմա­նագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան միջոցների հաշվին (համաձայնությամբ).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան կողմից գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան միջոցների հաշվին:

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ                                         Ն.  ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    20.08.2019 - 05.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7342

Print