ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքը 2009 թվականին լրացվեց Հոդված 10-ով, որի համաձայն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն է տվել արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատվել է կարգ, որով սահմանվել են համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրման և համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման ընթացակարգերը:
Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման կարգում կատարել փոփոխություններ և նույն ընթացակարգով իրականացնել համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները:
Քանի որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, դրանք արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրումը ևս տաս տարի իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով: Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:
Հաշվի առնելով նշվածը՝ Օրենքի նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ տասը տարին փոխարինել քսան տարով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում է ևս տասը տարի իրականացնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:
Հնարավորություն է տալիս գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունավետ կառավարել, կազմակերպել հողային ֆոնդի արդյունավետ կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունմամբ ևս տասը տարի կկարգավորվի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն նախատեսելու մասին
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում: