Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական ներգործության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N92-Ն որոշումը կիրառվում է մի շարք դեպքերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար: Սակայն պատճառված վնասի հաշվարկման բանաձևերը կիրառելի չեն խախտումների հետևանքով հայտնաբերված վնասի հաշվարկման համար, քանի որ դիտարկում են աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասի խախտման (վնասման) պահից մինչև հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու պահն ընկած ժամանակահատվածները: Վերահսկողական գործառույթի իրականացման ժամանակ որոշել խախտման պահը հնարավոր չէ, կարող է ամրագրվել միայն խախտման հայտնաբերման պահը:

Միաժամանակ, որոշմամբ հաստատված կարգով հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ազդեցության գնահատման ընթացքում խնդիրներ են առաջացել որոշման հավելվածի 11-րդ, 20-րդ, 25-րդ և 26-րդ կետերի կիրառման հետ, ինչը պայմանավորված է բանաձևերում և աղյուսակներում առկա տեխնիկական բնույթի վրիպակներով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է.

- վերահսկողական գործառույթների շրջանակներում կիրառելու նպատակով վնասի հաշվարկման բանաձևերում սահմանել աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասը նախնական տեսքի բերելու ժամանակաշրջանի հաշվարկման եղանակ,

- խմբագրել հավելվածի 11-րդ, 20-րդ, 25-րդ և 26-րդ կետերում կիրառվող հապավումները և սահմանումները:

     3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ապահովել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական ներգործության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N92-Ն որոշման կիրառելիությունը որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված բոլոր դեպքերի համար, շտկել տեխնիկական վրիպակները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N92-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N92-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    19.08.2019 - 04.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6353

Print

Suggestions

Stepan Gharslyan

19.08.2019

"խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածը"- Իսկ ինչ ժամանակ է հաշվարկվելու լցակույտերի, բացահանքերի, կամ արտադրական այն տարածքների համար, որոնց վերջնաժամկետը հայտնի չէ?

See more