Տիգրան Ստեփանյան
01.09.2019
Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա
Under development
8 - Agree
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
___________________-ի N ______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1) սեփականության կամ համասեփականության իրավունքով չունեն բնակարան կամ տուն.
2)դրամական փոխհատուցում ստանալու համար դիմելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում բնակարան (տուն) չեն օտարել.
3)չունեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ.
4)որպես գրանցված աշխատող հաշվառված են Պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում.
1) անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը,
նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք.
3) շահառուի հայտարարությունը աշխատունակ զավակներ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ խնամողներ չունենալու մասին.
4) տեղեկանք շահառուի աշխատանքի վայրից.
5)տեղեկանք Պետական եկամուտների կոմիտեից՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի հաշվառված լինելու վերաբերյալ.
6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից՝ շահառուի անվամբ սեփականության կամ վարձակալության պայմանագրով տիրապետման և օգտագործման կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում շահառուի կողմից բնակելի տարածության օտարման մասին տվյալներ.
7)բնակելի տարածության վարձակալության՝ նոտարական կարգով հաստատված պայմանագրի պատճենը.
9.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վերաբերյալ դիմումները տարածքային ստորաբաժանումը քննարկում է դրանք մուտքագրվելուց հետո 3-օրյա ժամկետում:
10.Սույն կարգի 4-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում տարածքային ստորաբաժանումը շահառուին անմիջապես գրավոր ծանուցում է 10-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում՝ որոշում է ընդունում դիմումը մերժելու վերաբերյալ:
11.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով պահանջվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում մուտքագրելու ամսվա 1-ից սկսած:
12.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը դադարեցվում է.
1) շահառուի գրավոր դիմումի հիման վրա.
2) բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
3)շահառուի աշխատանքից ազատվելու դեպքում.
4)շահառուի՝ խնամքի հաստատություն ընդունվելու դեպքում.
5)շահառուի կողմից կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում.
6)շահառուի մահվան դեպքում:
Discussed
16.08.2019 - 02.09.2019
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 7019
Print01.09.2019
Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա
01.09.2019
Ասենք նման տրամաբանությամբ կարելի է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ փոխհատուցել, օրինակ, մարզերից Երևան տեղափոխված և առհասարակ հարկեր չվճարող տաքսիստների բնակվարձը: Լավ է ստացվում նախընտրական քարոզների համատեստում))
01.09.2019
Հարգելիներս իսկ ո՞վ է վճարելու նման <<բարեգործությունների>> համար, - իհարկե սիրելի ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ: Այս կապակցությամբ մի լավ ժողովրդական ասացվածք կա՝ Հարսի հաշվին լավություններ անելու մասով: Հետո էլ սիրելի կառավարությունը լուրջ դեմքով կհայտնի, որ պետբյուջեի ծախսերը մեծ են և անհրաժեշտ է կրկին մեծացնել հարկային բեռը առանց այն էլ վաստակի շուրջ 50 տոկոսը /ներառյալ ԱԱՀ-ն և այլ տուրքերը/ սիրելի կառավարությանը վճարող հարկատուների համար: