Add to favourites
Under development
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 13.08.2019 12:33:24 | ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1855/about «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելված 1-ի «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ» (այսուհետ՝ Ծրագիր) ներածությունում նշված են այն իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա մշակվել է Նախագիծը։ Հարց է առաջանում արդյոք Նախագծի մշակման ժամանակ ընդգրկվել են ՔՀԿ-ները եւ արդյոք հաշվի են առնվել նրանց առաջարկությունները։ 2. Ծրագրի 1-ին բաժինը վերնագրված է «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ», մինչդեռ Նախագծում ներկայացված է մեկ նպատակ եւ հաջորդականությունը ներկայացված սկզբում՝ նպատակաը եւ ապա՝ խնդիրները։ Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծի 1-ին բաժինը պետք է վերնագրվի «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ»։ 3. Համարում ենք, որ հիմնականում Ծրագրում ճիշտ են սահմանված որոշման նպատակը եւ խնդիրները։ 4. Ծրագրի 32-րդ կետում նշված է, որ․ «Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:»։ Դրական գնահատելով նախաձեռնությունը, կարծում ենք, որ ի թիվս վերոհիշյալի՝ պետք է նախատեսել նաեւ քաղաքացիական մասնագիտացված հասրակական կազմակերպությունների ներգրավումը Ծրագրի եւ դրա կատարման միջոցառումների մշտադիտարկմանը (մոնիթորինգին) եւ վերահսկողությանը։ 5. Նախագծի հավելված 2-ում ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկում» (այսուհետ՝ Միջոցառումների ցանկ) հիմնականում արտացոլված են Ծրագրից բխող միջոցառումներ։ Այդուհանդերձ առաջարկում ենք, որպեսզի Միջոցառումների ցանկի․ 1․3․ ենթակետով նախատեսված «Ֆունկցոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը ներգրավվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին, 2-րդ կետում ավելացվեն միջոցառումներ՝ ուղղված հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության շինարարակն նորմատիվների այնպիսի փոփոխությանը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն դրանք հաշմանդամություն ունեցող անձանց համար, «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում» 4-րդ կետում ավելացվեն միջոցառումներ, ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը խթանելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությունում (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՀ հարկային օրենսգիրք եւ դրանց համապատասխան այլ իրավական նորմատիվ ակտեր) համապատասխան փոփուխություններ եւ լրացումներ կատարելուն՝ գործատուներին համապատասխան արտոնություններ տալու եւ մոտիվացիայի այլ ազդակներ տալու իմաստով, «Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված պալեատիվ բժշկության շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց մշտական սոցիալական ու առողջապահական խնամքի տրամադրմանը, «Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված սույն, ինչպես նաեւ բյուջետային այլ ծրագրի կատարման մշըտադիտարկումն (մոնիթորինգ) ու վերահսկողությունը ՔՀԿ-ներին վերապահելու մասին նպատակային ծրագիր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը» գտնվում է նախագծային փուլում և բաց է ՔՀԿ-ների ցանկացած կարծիքի և առաջարկության համար: Այդ նպատակով է, որ տեղադրվել է e-draft էլեկտրոնային հարթակում և ուղարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: 2. Ընդունվել և Խմբագրվել է: 3. Ընդունվել է ի գիտություն: 4. Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի և դրա կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից, իսկ ինչ վերաբերում է այդ գործընթացին քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներգրավմանը, ապա ՔՀԿ-ները կարող են կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացնել մոնիթորինգ և հանդես գալ համապատասխան կարծիքներով ու առաջարկություններով, որոնք ենթակա են քննարկման: 5. Ընդունվել է ի գիտություն : Օրենքի նախագծի մշակման գործընթացում հաշվի է առնվել շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` առողջապահության նախարարության կարծիքը, նախագիծը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչպես նաև իրականացվել է և իրականացվում են նախագծի հանրային քննարկումներ բոլոր մարզերում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: 6. Ընդունվել է ի գիտություն: Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների առաջարկների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ 7. Ընդունվել է ի գիտություն: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով նախագծի հավելված 2-ի 4.5 կետով նախատեսված է Աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում: Տարեկան ծրագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել նաև հետագայում, երբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կընդունվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ 8. Ընդունվել է ի գիտություն: Խնդրում ենք մանրամասն առաջարկությունն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ համապատասխան ոլորտային ծրագրերում ներառելու նպատակով։ 9. Տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարվա բյուջեի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալականն ներառմանն և իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները: ՔՀԿ-ները կարող են համագործակցել պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների հետ՝ իրականացնելու ինչպես սույն տարեկան ծրագրի, այնպես է բյուջեի շրջանակում իրականացվող այլ ծրագրերի մշտադիտարկումը: Հասարակական կազմակերպությունները կարող են ներգրավված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդում, ազգային հանձնաժողովներում, ինչպես նաև դիտորդական խմբում։ | |
2 | «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 25.08.2019 13:44:14 | «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու նախաձեռնությունը և հույս հայտնում, որ նորընտիր ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի այն: «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստ է նախարարության հետ համագործակցել այս արձանագրության վավերացման կարևորությունը ԱԺ պատգամավորներին ներկայացնելու և այն վավերացնելու համար անհրաժեշտ այլ գործողություններ կազմակերպելու ուղղությամբ Միաժամանակ, ուսումնասիրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը՝ առաջարկում է, 1. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևանի մետրոպոլիտենի կայարանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց անձանց համար՝ ներառյալ անվտանգության և ուղին նշող տակտիլային սալահատակների, կողմնորոշիչ նշանների և վագոններում լուսատախտակներ տեղադրում և առնվազն երկու կայարանի հարմարեցում վերելակի տեղադրմամբ» միջոցառումը: 2. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջ` e-draft.am և Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ arlis.am» կայքերի մատչելիության ապահովում միջոցառումը: 3. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Մատչելի Երևան» ծրագրի ներդրման և իրականացման համար ռազմավարության մշակում» միջոցառումը: 4. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում հարմարեցված մարզադպրոցի ապահովում» միջոցառումը: 5. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Համանդամություն ունեցող անձանց համար համապատասխան մարզական գույքի ձեռքբերում և հասարակական կազմակերպություններին ու մարզադպրոցներին տրամադրում» միջոցառումը 6. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցող խմբերի ստեղծում» միջոցառումը՝ ակնկալվող արդյունքը նշելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսման համար համապատասխան պայմանների ստեղծմանը աջակցություն»: 7. 3.11 միջոցառման անվանման վերջում ավելացնել «և վիճակագրական գործիքների բարելավում» բառերը՝ նպատակ ունենալով ստանալ հնարավորինս ընդգրկուն և ամբողջական վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող ուսանողների վերաբերյալ: 8. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր բաժնում ներառված» ծառայությունների պատվիրակումն իրականացնել ոչ թե մրցութային կարգով, այլ հավաստագրերի տրամադրման միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի հասանելի և հասցեական՝ խթանելով համայնքային ծառայությունների ստեղծմանը: 9. Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվող վերականգնողական ծառայությունների պատվիրակումն իրականացնել հավաստագրերի միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի համայնքնային հասանելի և հասցեական: Հարկ է նշել նաև, որ 2.3 և 3.4 կետերում արդյունքները հաշվելի չեն, հասկանալի չէ քանի տրանսպորտային միջոց, քանի դպրոցի և մատչելիության ինչ աշխատանքների մասին է խոսքը: Անհրաժեշտ է հնարավորության դեպքում հստակեցնել: | 1. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: 2. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: 3. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: 4. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: 5. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: 6. Նույնաբովանդակ միջոցառում նախատեսված է 3.10 կետով: 7. Չի ընդունվել , առաջարկը տվյալ կետի բովանդակությանը չի հմապատասխանում 8. Չի ընդունվել, հարցը կքննարկվի ռազմավարական ծրագրերի մշակման շրջանականերում 9. Ընդունվել է ի գիտություն, հարցը կքննարկվի լիազոր մարմնի հետ: |