Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
9 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է
- Որոշման հավելված 1-ի N 1, 2, 3, 7 և N 4,5 չափաքանակների աղյուսակների «ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ» մասերի համապատախանաբար1.,16.1.,16.1.,9.1. և 12.1.,7.1. կետերում(բաճկոն՝սեզոնային,անթև) լրացումը պայմանավորված է միջսեզոնային անցմամբ, մասնավորապես ձմեռային համազգեստի և ձմեռային համազգեստից ամառայինի անցման ժամանակահատվածում եղանակային ցուրտ պայմաններով:
- որոշման հավելված 1-ի N 6 չափաքանակի աղյուսակի «ՍՊԻՏԱԿԵՂԵՆ» մասի 12-րդ կետում փոփոխությունը պայմանավորված է ՌՈՒՀ-րի ունկնդիրների և պարտադիր ժամկետային զինծառայողների նույն դասակարգում ունենալը:
- որոշման հավելված 1-ի N 4 և N 6 չափաքանակի աղյուսակներում համապատասխանաբար 12 և 14-րդ հերթական կետերի համարակալումները կրկնվում են: որոշման հավելված 1-ի N 7 չափաքանակի աղյուսակի «ՍՊԻՏԱԿԵՂԵՆ» մասի 14-րդ կետի փոփոխությունը պայմանավորված է կիսավարտիքների որակի բարձրացմամբ. մեկանգամյա օգտագործման կիսավարտիքը փոխարինվել է բազմակի օգտագործման կիսավարտիքով:
- որոշման հավելված 1-ի N 15 չափաքանակի աղյուսակի 39-րդ կետի փոփոխությունը պայմանավորված է էլեկտրական մազ կտրելու մեքենայի օգտագործման և գործարանային տեխնիկական բնութագրերի մոտոժամերի քանակների փաստացի համեմատականներով:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում, միաժամանակ պաշտպանության նախարարության բյուջեի ծախսերում կառաջանա շուրջ 40 մլնՀՀ դրամի տնտեսում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
12.08.2019 - 27.08.2019
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6159
Print