Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը,  պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:

 

  • Discussed

    06.08.2019 - 21.08.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10366

Print

Suggestions

maya simonyan

20.08.2019

Օրենքում ոչ բավարար է արտացոլված Կոնվենցիայի 24, 25 և 26 Հոդվածները, մասնավորապես. - Երաշխավորել վաղ հայտնաբերումը և վաղ միջամտության ծառայությունները, հետագա բարդությունները կանխելու նպատակով, ներառյալ երեխաների և տարեցների շրջանում: Առողջապահական ծառայությունները մատուցել հնարավորինս մոտ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում, ներառյալ գյուղական համայնքները: - Կազմակերպել, ամրապնդել և ընդլայնել համապարփակ աբիլիտացիայի և վերականգնողական ծառայություններ և ծրագրեր, մասնավորապես առողջության, զբաղվածության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, այնպես, որ այս ծառայությունները և ծրագրերը. սկսվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնված լինեն անհատական կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա, հատկապես կանանց և երեխաների համար: - Ապահովել մատչելիություն և հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ երաշխավորելու խելամիտ հարմարեցումներ, որոնք կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում և գյուղական համայնքներում) մուտքը ներառական և որակյալ կրթություն, այդ թվում՝ նախադպրոցական /համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի հարցերով կոմիտեի 24 Հոդվածի վերաբերյալ դիտարկումների/: - Հոդված 30, Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում: - Ո՞վ և ինչպես է իրականացնելու այս օրենքի իրականացման մշտադիտարկումը:

Կարինե Գրիգորյան

19.08.2019

Հոդված 7-ի, կետ 14-ի մեջ «հնարավորինս» բառը հանել։ Եթե հնարավոր է այն փոխարինել «պարտադիր» բառով։

Գևորգ Մալխասյան

14.08.2019

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք ևս ազատ են անելու օրենքով չարգելված գործողություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսի նախագիծ մշակողները փաստորեն չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 39-րդ, 29-րդ և այլ հոդվածների պահանջերը, որով իսկ ոտնահարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները: Կարծում եմ, որ օրենքով պետք է միայն ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան լիարժեք կենսագործել իրենց իրավունքները, ինչպես նաև օրենքը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար: Օրենքի նախագծում նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար բազում երաշխիքների ու պայմանների ապահովում: Այս դեպքում պարզ չէ թե ՀՀ պատրաստ է այդ երաշխիքներ ապահովել օրենք ուժի մեջ մտնելու պահից: Բազում պահանջներ են դրված նաև կազմակերպություների վրա, որն իրատեսկան չէ ու պահանջելու է մեծ ծախսեր: Նախագծի 23-րդ հոդվածում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն դատավարական օրենսգրքերով: Առաջարկում եմ նաև հանել նախագծի 13-րդ հոդվածը, քանի որ այն օրենքով կարգավորվող իրավահարաբերություն չէ:

See more