Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   ____  2019  թվականի    _______    N __–Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՈՐՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման 1.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին՝ համաձայն հավելված N 1-ի։
  2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն հավելված N 2-ի։
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանաված ծրագրի իրականացման պատասխանատու նշանակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
  4. Սույն որոշման հավելված N 2-ով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ պատասխանատու կատարողներին երեք ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն սույն որոշման հավելված N 2-ով սահմանված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    05.08.2019 - 20.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Public discussion

13.08.2019 13:58

2019 թվականի օգոստոսի 13-ին ժամը 10:00-12:30 Էրեբունի Պլազա հյուրանոցի «Արգիշտի» սրահ

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8113

Print