«Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, որի համաձայն ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը, հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները։ Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների, ձևավորել տվյալների բազա` ուսումնական հաստատություններն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
-
Discussed
01.08.2019 - 16.08.2019
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 9659
Print