Add to favourites

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`

  • բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
  • պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները,
  • պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
  • քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը,
  • քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
  • Discussed

    01.08.2019 - 17.08.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 19377

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

14.08.2019

7. 22-րդ հոդվածի սահմանափակումները հիմնավորված չեն և խապխտում են սափականատիրոջ իրավունքները: Նման սահմանափակումների դեպքում որևէ մեկը ապաստարան կամ թաքստոց չի կառուցի: Նույն հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ մետրոպոլիտենի հիմնական նպատակը ուղևորափոխադրումն է: Բացի այդ նշված հոդվածը հակասում է 24-րդ հոդվածի պահանջներին: 24-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ իրավաբանական անձինք պարտավոր չեն կնքել որևէ պայմանագիր, քանի որ պայմանագրային հարաբերությունները կամավոր բնույթ ունեն: Բացի այդ սեփականության իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է նախատեսվել միայն օրենքով և դրանք պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: 8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Առաջարկում եմ 26-րդ հոդվածը համապատասխանեցնել վերոհիշյալ պահնջներին:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

3. Կարծում եմ, որ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները շոտ են ընդլայնված ու դրանք չեն կարող այն իրականացնել: 4. Պետք է սահմանել նաև, թե համայնքի ղեկավարի նշված լիազորությունները պարտադիր են թե կամավոր թե պատվիրակված, քանի որ պարտադիր լրազորությունների չկատարման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ, իսկ պատվիրակված լիազորությունները պետք է ֆինանսավորվոն: 5. 15-րդ հոդվածով կազմակերպությունների վրա դրված են լայն պարտականություններ, որոնք կազմակերպություններ չեն կարող իրականացնել՝ հատկապես խոսքը վերաբերվում է փոքր ու միջին կազմակերպություններին: 6. 16-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ քաղաքացիների վրա չի կարող դրվել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու պարտականություն: Իսկ եթե այն դրվում է, ապա պետք է պահպանվեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Նույնը վերաբերվում է մնացած բոլոր նորմերին: Իսկ ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրները կարգավորվում են միայն համապատասխան օրենքով սահմանված կարգով ու պայմաններով:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի համարակալումները պետք է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին. 2. 11-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիազոր մարմինը չունի ու չի էլ կարող ունալ այլ մարմինների գործունեությունը համարագելու և վերահսկելու իրավունք: Վերահսկման իրավունքը վերապահված է համապատասխան տեսչական մարմնին: Բացի այդ ռազմական դրության ժամանակ գործում են համապատասխան օրենքի պահանջները: Պարզ չէ թե ինչ փաստաթուղթ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները: Բացի այդ նշված հոդվածով նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում, սակայն սահմանված չեն դրա իրականացման պայմանները, գնահատման կարգն ու չափանիշներ, ինչպես նաև գնահատման հետևանքները: Ցանկացած շինարարական նոր սահմանվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն: Բացի այդ լիազոր մարմինև չի կարող սահմանել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի օգտագործման կարգը, որը կարող է տարածվել ոչ պետական կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա:

See more