Add to favourites
Under development
««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 01.08.2019 10:12:15 | Սույն նախագծում առկա են բազում իրավական տեխնիկայի, իրավական տերմինների ու հասկացությունների սխալ կիրառման դեպքեր: Առկա են նաև ՀՀ Սահմանադրությունից չբխող ու "Նորմատիվ իրավական ակտերի" պահանջներին հակասող դրույթներ: Մասնավորապես իրավական ակտերը չեն կարող վերանայվել: Միաժամանակ առկա բազում փոփոխությունների պարագայում նպատակահարմար կլիներ օրենքը կամ դրա առանձին հոդվածներ շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ ներկա տարբերակով այն ավելի նման է խճանկարի, որը օրենքը կիրառողը պետք է ամեն անգամ փորձի ճիշտ հավաքել: | ||
2 | Արմեն Վարդանյան 13.08.2019 12:00:43 | Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասում <<անասնաբուժասանիտարական չափանիշների>> բառերը փոխարինել << կենդանիների առողջությանն ու բարեկեցությանն ուղղված անասնաբուժական, անասնաբուժասանիտարական, զոոհիգիենիկ պահանջների և նորմերի >> բառերով, քանի որ ՀՀ օրենսդրությամբ անասնաբուժասանիտարական չափանիշներ հասկացություն կամ ձևակերպում չկա: Նախագծի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող <<արտադրանքը շրջանառության մեջ դնելը>> և <<արտադրանքի շրջանառության դուրս բերում>> հասկացությունները վերանայել, որովհետև նշված հասկացությունների ձևակերպման տրամաբանությամբ առաջանում է հակասություն և տարընկալում. <<շրջանառության դուրս բերումը>> ընկալվում է շրջանառությունից դուրս բերում, այնինչ խոսքը շրջանառության մեջ 1-ին անգամ դնելու մասին է, իսկ մյուս կողմից էլ հակասում է շրջանառության մեջ դնելուն, քանի որ 2 հասկացություններում էլ օգտագործվում է շրջանառություն եզրույթը, սակայն շրջանառության դուրս բերման դեպքում արտադրողի կամ ներմուծողի կողմից մինչև վաճառողին կամ սպառողին հասնելու մասին է խոսքը, որի պարագայում այն շրջանառություն համարել չի կարելի, հետևաբար շրջանառություն ուղղակի նշանակում է շրջանառության մեջ դնել՝ անկախ նրանից առաջին անգամ է, թե բազմակի, հետևաբար անհրաժեշտ է շրջանառության մեջ դնելը հասկացությունը ձևակերպել <<արտադրանքի շրջանառում>> հասկացությամբ, իսկ շրջանառությունից դուրս բերում հասկացության ձևակերպումը վերանայել՝ մինչև սպառողին կամ վաճառողին հասցնելը համարելով շրջանառությանը նախորդող գործողություն: | ||
3 | Արմեն Վարդանյան 13.08.2019 12:14:55 | նախագծի 6-րդ հոդվածում վերանայել <<սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր>> ձևակերպումը՝ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասի ձևակերպման և դրա վերաբերյալ դիտողության համաձայն: | ||
4 | Արմեն Վարդանյան 13.08.2019 12:21:03 | Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա.>> կետով առաջարկվող խմբագրության մեջ հստակեցնել շուկայահանումը, քանի որ պարզ չէ, թե այն շրջանառությունը կամ շրջանառության մեջ դնելն է, թե ենթադրում է այլ բան: |