«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ----------- 2019 թվականի N -------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգում՝
ա. 1-ին կետում «(այսուհետև՝ հողային հաշվեկշիռ)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ Հողային հաշվեկշիռ)» բառերով,
բ. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտե» բառերով,
գ. 4-րդ կետում՝
ա. «դ)» ենթակետից հանել «դրանց» բառը,
բ. «զ)» ենթակետում «պետական սեփականություն հանդիսացող» բառերը հանել,
գ. «ը)» ենթակետում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «համայնքային և» բառերը,
դ. 6-րդ կետում «, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Հայաստանի Հանրապետության տարածք բաժանմանը» բառերը հանել,
ե. 8-11-րդ կետերը շարադրել հետևալ խմբագրությամբ.
8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը` ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:
9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի Հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):
10. Մարզպետը կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած Հողային հաշվեկշիռները, կազմում մարզի Հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի Հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում կադաստրի կոմիտե:
11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած Հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության Հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»,
զ. 12-րդ կետում «կոմիտեի կողմից» բառից հետո լրացնել «տրամադրված» բառը,
է. 13-րդ կետը հանել:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության Հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
-
Discussed
26.07.2019 - 10.08.2019
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 7112
Print