«ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացման, շահութաբերության մակարդակի բարձրացման, ոլորտում ներդումների խրախուսման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։
Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից հրապարակված պարենային հաշվեկշռի տվյալների հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղը ունի արտահանման մեծ ներուժ։ Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար:
Մյուս կողմից գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ։
Հաշվի առնելով, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջաններում արտադրության հիմնական միջոցներից մեկը հանդիսանում է ոչխարաբուծությունը, ուստի վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում ավանդաբար զարգացել է մսաբրդակաթնային ուղղությամբ։ Այս ճյուղը հանրապետությունում որոշակի ժամանակահատվածում և առանձին տարածաշրջաններում դարձել է անասնաբուծության առանցքային ճյուղերից մեկը:
Ոչխարաբուծությունը և այծաբուծությունը հանդիսանալով առավել ցածր ռիսկային և բարձր եկամտաբեր անասնաբուծության ճյուղերից մեկը բնակչությանը մատակարարում է սննդամթերք, բուրդ և կաշեհումք: 2018 թվականին անասնաբուծության համախառն արտադրանքը հանրապետությունում կազմել է 477.9 մլրդ դրամ, որի միայն շուրջ 10.5%–ն է ձևավորվել ոչխարաբուծության շնորհիվ, ընդ որում ոչխարի կաթը կազմել է հանրապետության կաթի համախառն արտադրանքի ընդամենը 6,5 %-ը:
1991 թվականին, գյուղատնտեսությունում սկսած բարեփոխումներին ընդառաջ՝ ոչխարների գլխաքանակը կազմել շուրջ 1.0 միլիոն։ Հետագա տարիներին այն նվազել է և արդեն 1998 թվաքանին կազմել է 521.0 հազար: Այդ գործընթացը պայմանավորված էր ինչպես ոչխարի բրդի և մսի իրացման բարդություններով, այնպես էլ խոշոր տնտեսությունների մասնատմամբ, տոհմասելեկցիոն աշխատանքների տևական բացակայությամբ, ինչը իր հերթին հանգեցրել է բնական կերահանդակների և լեռնային արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործմանը:
Համաձայն Կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վերջին տարիներին ևս նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի նվազեցման միտում, որի հետևանքով հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել է 638.2 հազար գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածին գրանցված 745.8 հազար գլխի դիմաց:
Մյուս կողմից վերջին տարիներին ավելացել են մսի արտադրության ծավալները: 2018 թվականին արտադրվել է շուրջ 19.0 հազար տոննա միս 2015 թվականի 9.8 հազար տոննայի դիմաց: Մսի արտադրության ծավալների աճին զուգընթաց հանրապետությունում գրանցվել է նաև միջին մանրածախ գների որոշակի աճ՝ 2015 թվականի համեմատ շուրջ 1.2 անգամ:
Հարկ է նշել, որ Հանրապետությունում ոչխարաբուծությունը կրում է հիմնականում էքստենսիվ բնույթ և բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան), կիսակոպտաբուրդ (հայկական կիսակոպտաբուրդ) ցեղերի ոչխարներ և դրանց տրամախաչումներից ստացված տարբեր ցեղայնության խառնացեղեր, ինչպես նաև քիչ քանակությամբ կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի տիպի կրոսբրեդային բրդածածկով մսաբրդակաթնատու ոչխարներ։ Հանրապետությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը 2.2 կգ է, իսկ բրդի արտադրության ծավալը՝ միջինը 1415.5 տոննա: Սակայն, պայմանավորված բրդի վերամշակման ենթակառուցվածքների բացակայությամբ և ոչխարների բրդածածկի որակի բարելավմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքների չիրականացմամբ, Կոմիտեի վերջին 5 տարիների միջին տվյալներով արտադրված բրդի շուրջ 35 %-ը մնում է տնտեսություններում որպես մնացորդ, 25 %-ը օգտագործվում է հենց տնտեսությունների կողմից և միայն 30 %-ն է վաճառվում:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային գործի զարգացմանը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի, ինչպես նաև ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
- 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ),
- կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում,
- կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,
- կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը,
- պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։
- հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։
Այլ տեղեկություններ:
2019 թվականին ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի խնայված միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Discussed
23.07.2019 - 07.08.2019
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 9831
Print