«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերության բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել 14.02.2018թ.-ի հանձնման-ընդունման ակտով:
Ըստ կանոնադրության ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝ բժշկական պրակտիկա, տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտում, ատամնաբուժական գործունեություն:
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում էր ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին՝ ընկերությունը բժշկական ծառայություններ էր մատուցում «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: 2018թ.-ի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէր, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել էին: «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (Կատարող) և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև 2008թ. կնքած պայմանագրերի համաձայն Կատարողը Պատվիրատուի աշխատակիցներին մատուցում էր նախաերթուղային և հետերթուղային ստուգման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 3500.0 հազար դրամ) և բուժզննման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 1700.0 հազար դրամ)։ Սկսած 01.11.2017թ.-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կրճատվել էին պատվերի ծավալները և «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հետ կնքած նախաերթուղային և հետերթուղային ստուգման ծառայությունների մատուցման պայմանագիրը խզվել էր։ Գործում էր միայն բուժզննման ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով քննարկել ընկերությանը լրացուցիչ ծառայություններ պատվիրելու հնարավորության հարցը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 25.09.2018թ. գրությամբ հայտնել էր, որ լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ներկայումս ընկերությունը չունի։
Արդյունքում, ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ և ֆինանսական ցուցանիշները գնալով էլ ավելի են վատանում՝ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները։ Ներկայումս ընկերությունը չի աշխատում, իսկ աշխատակիցները ազատված են աշխատանքից։ Աշխատողների թվաքանակը կազմում է 2 մարդ (տնօրեն, հաշվապահ):
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.06.2019թ. թիվ 4499 գրության համաձայն՝ ընկերության նկատմամբ առկա են հարուցված 7 կատարողական վարույթներ, ընդհանուր առմամբ 2725.4 հազ. դրամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օգտին, 140.7 հազ.դրամ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի օգտին։ Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Արցախի պողոտա 8բ հասցեում գտնվող անշարժ, ինչպես նաև շարժական գույքի վրա։
Հաշվի առնելով, որ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները յուրահատուկ չեն և կարող են մատուցվել նաև այլ բժշկական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընկերության գործունեությունը դերակատարում չունի առողջապահական համակարգում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 21.02.2019թ. թիվ ԱԹ/11.2/2432-19 գրությամբ նշել է, որ նպատակահարմար չի համարում պոլիկլինիկայի մասնավորեցումը և դեմ չէ ընկերության լուծարմանը։
Ելնելով վերոգրյալից՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացվել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ վարչապետի 29.05.2019թ. թիվ 02/16.4/23824-2019 հանձնարարականով հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ դրանում նախատեսելով դրույթներ պետության կողմից «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի առկա պարտավորությունները մարելու դիմաց շենքի գնման, պետության կողմից ձեռքբերված շենքը օտարելու և կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ:
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի գույքի գերակշիռ մասը կազմում է ք.Երևան Արցախի 8բ հասցեում գտնվող անշարժ գույքը՝ շենք-շինության ընդհանուր մակերեսը կազմում է 415,49 քառ.մ, իսկ այն սպասարկող հողամասի չափը՝ 0,07172 հա:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N0113474 վկայականի՝ հողամասը տրված է օգտագործման իրավունքով (ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում)։
Հետագայում Երևանի քաղաքապետարանը 31.10.2017թ. թիվ 01/18-68806 գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքաշինական խնդիրների ճշտման և հստակեցման արդյունքում ք.Երևան, Արցախի պող. 8բ հասցեում գտնվող «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի զբաղեցրած ու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0113474 վկայականով ամրագրված 0.07172 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում: «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությանը հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել ընկերության անշարժ գույքի վկայականում համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Դրամական միջոցների բացակայության պատճառով նշված աշխատանքները չեն իրականացվել։
Ի կատարումն ՀՀ վարչապետի 02.04.2019թ. թիվ 02/16.4/12616-2019 հանձնարարականի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվել է անշարժ գույքի շուկայական գնահատում: Գնահատման ժամանակ հողամասը պայմանականորեն դիտարկվել է որպես սեփականություն։
Ընկերությանը պատկանող անշարժ գույքի գնահատված արժեքը կազմում է 78,599.8 հազ.դրամ:
Սույն նախագծով նախատեսվում է պետության կողմից անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարման արժեքի հաշվարկի մեջ ընդգրկել նաև անշարժ գույքի թիվ 0113474 վկայականում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ ծախսերը։
Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող:
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկ՝
|
Անվանումը |
Գումարի չափը դրամ |
1 |
ՀՀ պետական բյուջե (01.01.2018-01.07.2019թթ.), որից՝ |
5622537 |
1.1 |
եկամտային հարկ (ներառյալ տույժեր) |
5080226 |
1.2 |
սոց.վճար (ներառյալ տույժեր) |
72495 |
1.3 |
դրոշմանիշային վճար |
300000 |
1.4 |
լիցենզիայի պետ տուրք (ներառյալ տույժեր |
169816 |
2 |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) |
327400 |
3 |
Կոմունալ և կապի ծառայություններ, այդ թվում՝ |
219879 |
3.1 |
էլեկտրաէներգիայի դիմաց |
81163 |
3.2 |
ջրի դիմաց |
112748 |
3.3 |
Ինտերնետի վարձավճար |
25968 |
4 |
Համայնքային բյուջե (01.07.2019թ. դրությամբ), այդ թվում՝ |
345372 |
4.1 |
գույքահարկ |
223776 |
4.2 |
հողի հարկ |
21596 |
4.3 |
տույժեր |
100000 |
5 |
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, այդ թվում՝ |
12818161 |
5.1 |
Աշխատավարձ (01.07.2019թ. դրությամբ) |
7575161 |
5.2 |
Աշխատակիցների վերջնահաշվարկ և արձակման նպաստ |
3000000 |
5.3 |
Տնօրենի (6 տարվա) և հաշվապահի (3 տարվա) վերջնահաշվարկ և արձակման նպաստ |
2243000 |
6 |
Այլ ծախսեր, այդ թվում՝ |
335906 |
6.1 |
«ՆորՄեդ» ՍՊԸ (ձեռք բերված բժշկական նյութերի համար) |
63000 |
6.2 |
«Արմենբրոկ» ԲԲԸ (ռեեստրի վարում) |
44800 |
6.3 |
ՀԴՄ Շտրիխ ՍՊԸ |
2400 |
6.4 |
Հ.17 պոլիկլինիկա ՓԲԸ |
8000 |
6.5 |
ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթի ծախսեր |
147706 |
6.6 |
Կադաստրի վկայականում փոփոխություն կատարելու ծախսեր |
30000 |
6.7 |
անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսեր (այդ թվում միասնական տեղեկանքի ձեռքբերում) |
40000 |
7 |
Լուծարման գործընթացի հետ կապված ծախսեր
|
2804000 |
7.1 |
Աշխատավարձ՝ ներառյալ հարկերը (01.07.2019-31.10.2019թթ.)՝ երկու աշխատող |
1604000 |
7.2 |
Կանխատեսվող տույժեր հարկերից պետական բյուջե |
700000 |
7.3 |
գրանցման գործընթացի համար սահմանված տուրքերի վճարներ, փաստաթղթերի արխիվացման վճար և այլն |
500000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
22473255 |
8 |
Օտարման գործարքից առաջացող ԱԱՀ |
4494651 |
|
ԱՄԲՈՂՋԸ |
26967906 |
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե: |
-
Discussed
18.07.2019 - 11.08.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 7019
Print