ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը։ Նշված կարգի համաձայն՝ արտադրության լիցենզիաներով կառուցման (վերակառուցման) ժամանակահատված սահմանվում է համաձայն հայտատուի կողմից հայցվող ժամկետի։ Նույնը վերաբերում է նաև արդեն իսկ տրամադրված լիցենզիաներով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածների երկարաձգամն, երբ վերջինս կրկին երկարաձգվում է լիցենզավորված անձի հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան նախկին երկարաձգման ժամկետի չափով՝ հաշվի առնելով լիցենզավորված անձի, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակազմի կողմից հիմնավորվող ժամկետը։
Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անհրաժեշտ է համարում սահմանել կայանների (ըստ տեսակների) կառուցման ժամանակահատվածների և նրանց երկարաձգման ժամկետներ։
Միևնույն ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվում նաև արտադրության լիցենզիա ստանալու նպատակով հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկում։
-
Discussed
16.07.2019 - 01.08.2019
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 7046
Print