ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
0 - Disagree
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» (այսուհետ՝ Օրենք) ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, բայց էներգաարդյունավետության բնութագրերի մասով պահանջներ չի ներառում: Կարգավորման բացակայության հետևանքով պետական գնումների համակարգով ձեռք են բերվում էներգասպառող ապրանքատեսակներ, որոնք խիստ անարդյունավետ են և դրանց հետագա շահագործման ընթացքում ծախսած էներգիայի դիմաց վճարումները պետությանը հասցնում են զգալի վնասներ:
Հայաստանի Հանրապետությունում էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտի կարգավորման իրավական հիմքերն ամրագրված են «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, որը պարբերաբար փոփոխվում և լրամշակվում է՝ արդի զարգացումներին և պահանջներին համահունչ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում են Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները։ Մասնավորապես՝ նշված հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետով, որպես Էներգախնայողության ոլորտի պետական քաղաքականության սկզբունք, նշվում է էներգախնայողության իրականացումը խթանող իրավական և տնտեսական մեխանիզմների ստեղծումը և կիրառումը։
Միևնույն ժամանակ պետության կարիքների ապահովման համար ապրանքատեսակների և ծառայությունների ձեռք բերման գործընթացն իրականացվում է պետական գնումների համակարգի միջոցով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, իսկ գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ: Նշված որոշման 21-րդ հոդվածը սահմանում է, որ գնման առարկայի բնութագրերը հանդիսանում են գնման հայտի բաղկացուցիչ մաս, ընդ որում՝ ապրանքների գնման դեպքում պարտադիր է որակի սերտիֆիկատի առկայությունը, եթե դա կիրառելի է տվյալ ապրանքի համար:
Ելնելով վերոգրյալից և ի կատարումն ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի № 650–Լ որոշման 126-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի և ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի նիստի № 4 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած էներգախնայողության գործողությունների ծրագրի միջոցառումների 6-րդ կետի, ինչպես նաև պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել պետության կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի և սարքվածքների ցանկի համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ՝ հետագայում դրանց արդիականացման հնարավորությամբ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների վերստուգելի մեխանիզմների ստեղծմամբ ու չափանիշների սահմանմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակի ներդնումը: Էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:
- Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
- Պետության կողմից սեփական օրինակով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման խրախուսում ու սպառողների լայն զանգվածներին դեպի էներգաարդյունավետ ապրանքատեսակների ձեռք բերման ուղղորդում,
- Պետական կարիքների ապահովման նպատակով ձեռքբերվող ապրանքատեսակների էներգաարդյունավետության պահանջների սահմանում:
- Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող սարքերի նկատմամբ պետական միջոցների տնտեսում երկարաժամկետ հատվածում,
- ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու պատրաստականություն,
- ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ դիրքորոշման հստակեցում:
-
Discussed
11.07.2019 - 27.07.2019
-
Type
Law
-
Area
Energy and natural resources
Views 7399
Print