Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 11.07.2019 12:01:13 | Այս տեսքով նախագծի ընդունումն անընդունելի է, արհամարված է Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող օբյեկտի (գործատուի) ռիսկը, ոչ մի անդրադարձ չկա այդ հարցերին, միայն առաողջապահական մասերով են, հետևաբար պետք է պահպանվի 22 նոյեմբերի 2012 թվականի N 1486-Ն որոշումը՝ փոխելով միայն դրա կիրարկողկամ կիրառող մարմինը, | Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող տնտեսավարող սուբյեկտի (գործատուի) ռիսկի գնահատումը կարգավորվում է հավելվածի 7-րդ գլխով։ Նշված գլխում նախատեսված ռիսկայնությունը որոշող չափանիշները բխում են ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությունից, ըստ որի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործման միջոցառումները իրականացվելու են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման հավելված N 1-ի 5-րդ կետում սահմանված ժամկետներում։ Նշված միջոցառումների իրականացման արդյունքում համապատասխանաբար կլրամշակվեն նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը։ |