ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունն որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն ու 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, որի համաձայն՝ ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները։ Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է ՀՀ կառավարությունը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայում, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծվել են այդ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսչական մարմինները, որոնք ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններ են, իսկ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանդիսանում են ստուգում իրականացնող մարմիններ: Դրանց թվում է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ապահովել տեսչական մարմնի գործունեության նորմատիվ իրավական հիմքը, այն է` ընդունել ստուգումների անցկացումը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել իր գործառույթները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցում և բնականոն գործունեության ապահովում:
-
Discussed
10.07.2019 - 26.07.2019
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 7788
Print