Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

        Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ելնելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ:

 1․ Առաջարկվող կարգավորման բնույթը

           Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել  է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ: Նախագծով նախատեսվում է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ չընդգրկել և ըստ այդմ փոփոխել նշված խորհրդի անդամների թիվը:

 2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

3․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ ընդգրկելուց:

  • Discussed

    09.07.2019 - 25.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7013

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

10.07.2019

Ճիշտ առաջարկություն է: Սակայն կարծում ենք, որ հանձնաժողովի անդամների թիվը չպետք է պակասեցվի: Հանձնաժողովում ֆիննախի ներկայացուցչ փոխարեն պետք է ներգրավվի քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչ: Դա կլինի կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսությանն ուղղված քայլ: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more