Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացի կարգավորմամբ:

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման համաձայն «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից, ինչի հետևանքով, մաքսային ձևակերպումների ավարտից հետո մինչև համապատասխան համարանիշ ստանալը,  վարորդները տրանսպորտային միջոցները վարում են առանց հաշվառման համարանիշերի, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին:

  • Discussed

    03.07.2019 - 20.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue, Transport, Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7357

Print