Add to favourites

Under development

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի և այլ օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.19-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանական մարմնին» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի  201.3-րդ, 201.4-րդ հոդվածների 1-ին մասերի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 8-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 28.2-րդ, 43-րդ, 44-րդ կետերի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի 6.2-րդ կետի, 48.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի, 51-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ և 20-րդ կետերի,  60.3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, 60.4-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 60.5-րդ հոդվածի 1-3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի, 60.8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-4-րդ մասերի, 60.9-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի, 60.10-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 6-րդ մասի և 80-րդ հոդվածի 10-րդ մասի «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «շրջակա միջավայրի պահպանության բնագավառում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտում» բառերով

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասի 3-րդ կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի 60.6-րդ հոդվածի 7-րդ մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ողջ տեքստում «բնապահպանական մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «շրջակա միջավայրի  ոլորտի մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով։

Հոդված 2. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետի, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի «գ» ենթակետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառով։

Հոդված 3. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ  պարբերությունների, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ գլխի վերնագրում, 15-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի, 18-րդ հոդվածի 3-րդ մասի «բ»  կետի, 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 21-րդ հոդվածի վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի, 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 25-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-ին մասում, 27-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 28-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի և 4-րդ մասի, 29-րդ հոդվածի 5-րդ մասի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի «գ»  կետի, 32-րդ հոդվածի 2-րդ մասի, 7-րդ գլխի վերնագրի, 34-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի, 35-րդ հոդվածի վերնագրի և 1-5-րդ մասերի,36-րդ, 37-րդ հոդվածներիի, 8-րդ գլխի վերնագրի «բնապահպանության ոլորտում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտում» բառերով։

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, 30-րդ հոդվածի 5-րդ մասի «բնապահպանության բնագավառում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-190 օրենքի 16-րդ հոդվածի վերնագրի, 1-ին մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ և 10-րդ մասերի «բնապահպանության և առողջապահության բնագավառներում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության բնագավառներում» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքի ողջ տեքստում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն» բառերով և դրանց հոլովաձևերով։

Հոդված 2. Օրենքի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 7-րդ՝ «ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին պարբերության «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 4-րդ մասի,  14-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «բնապահպանության բնագավառում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով,

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանական» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264-Ն օրենքի 1-ին  հոդվածի 3-րդ պարբերության «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 9-րդ հոդվածի վերնագրի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բնապահպանական» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանության բնագավառը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտը» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 3-րդ մասի  «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով։

 

 

  • Discussed

    03.07.2019 - 19.07.2019

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7586

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

03.07.2019

Իմ կարծիքով ոչ անհրաժեշտ տեխնիկական աշխատանք է կատարվել, որ միայն ավելորդ ծանրաբեռնելու է ՀՀ կառավարության ու ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները: Եթե առանց նշված փոփոխության խնդիրներ կարող էին առաջանալ, ապա դրանք արդեն իսկ պետք է որ մի քանի ամիս առաջացած լինեին:

See more