Add to favourites

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով սահմանվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային և միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը

  • Discussed

    02.07.2019 - 17.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16537

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

09.07.2019

Կարծում եմ, որ վարորդական իրավունքը տրամադրելու ընթացակարգերի խստացումն ու բարդացումը ոչ միայն չեն նպաստելու երթևեկության անվտանգությանը, վթարների ու զոհերի պակասեցմանը, այլ նաև առաջացնելու են լրացուցիչ կոռուպցոն ռիսկեր: Կարծում եմ, որ ներկա վիճակում, երբ անընդհատ ավելանում են պատահարներն ու դրանց հետևանքով զոհվածների ու վնասվածքներ ստացածների թիվը, նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կոնոնների խախտման պատճառներն ու պայմանները: Մսնավորապես պետք է վերլուծել, թե ինչ հետևանքներ են առաջ բերել ներումները, համաներումեր, մեղմացումները, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի ներդրումների կասեցումը, ճանապարհային ոստիկանության հեղինակությանը խոչընդոտող գործողություններ, զանգվածային անպատժելիությունները: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ նաև իրականացնել վերլուծություններ առկա խախտումների իրական պատճառների վերաբերյալ:

See more