Add to favourites

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N   -

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի:».

2) Որոշումը լրացնել նոր՝ № 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

_______________  ____ №____-Ն որոշման

 

Հավելված 11

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի № 1467-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ

 

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
  2. Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
  3. Բնական կորուստների նորմերում ներառված չեն կորուստներ, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման բոլոր տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
  4. Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սահմանված նորմերին համապատասխան` դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում բնական կորստի նորմերով հաշվարկված զանգվածը:
  5. Նավթամթերքի ըստ տեսակների դասակարգումները սահմանված են սույն հավելվածի 3-րդ աղյուսակով:

 

 II. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը

 

  1. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով: Կորստի նորմերը սահմանվում են ելնելով տեղափոխման եղանակից` հաշվի առնելով տեղափոխման, տրանզիտային պահման, բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
  2. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորուստը հաշվարկվում է տրանսպորտային միջոցներով տեղափոխման ժամանակ աղյուսակ 1-ով սահմանված կորուստի չափերի հանրագումարի չափով:

 

Աղյուսակ 1.

(%-ով բեռի զանգվածից)

 

Նավթամթերքի
դաս

Ավտոմոբիլային
տրանսպորտ

Երկաթուղային
տրանսպորտ

Ջրային
տրանսպորտ

1, 2, 3

0.25

0.50

0.50

4, 5

0.25

0.50

0.75

6

0.25

0.40

0.50

 

III. Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում բնական կորուստների չափերը

 

  1. Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 2-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:
  2. Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
  3. Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:

 Աղյուսակ 2.

                     (%-ով պահվող բեռի զանգվածից)

 

Նավթամթերքի դաս

Վերգետնյա

Ստորգետնյա

1, 2, 3

0.10

0.09

4, 5, 6

0.03

0.03

 

IV. Նավթամթերքի դասակարգումը

 

Աղյուսակ 3.

 

Դաս

Նավթամթերքի տեսակները

1

Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների.

Ուղղակի թորված բենզին.

Գազի կայուն կոնդենսատ.

Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից).

2

Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով

Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների

Տեխնիկական իզոոկտան

Նորմալ հեպտան

Նավթային բենզոլ

Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի

Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2

3

Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2

Նավթային սոլվենտ

Տեխնիկական կերոսին

Լիգրոյին

Նավթային քսիլոլ

Նավթային տոլուոլ

Էթիլբենզոլ տեխնիկական

4

Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական

5

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Վառարանային վառելիք կենցաղային

Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք

6

Բոլոր տեսակի մազութներ

Քսայուղեր բոլոր տեսակի

Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում

Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի

  • Discussed

    01.07.2019 - 19.07.2019

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Urban planning, Energy and natural resources, Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7372

Print