ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ … 2019 թվականի N …-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
… 2019 թվականի N …-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` Որոշում)`N 1 հավելվածի`
1) 6-րդ կետի 2-րդ ենթակետում
ա.«նմուշների» բառից հետո լրացնել «(դեղերի առաջնային, երկրորդային փաթեթների, պիտակների գունավոր գծապատկերներ և ներդիր թերթիկ)» բառերը
բ. լրացնել 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«3) լաբորատոր փորձաքննություն՝ դեղանյութերի և դեղաբուսական հումքի, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար»:
2) 7-րդ կետում «համաձայն:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ..
«Սերիայի բացթողնման գործընթաց չի իրականացվում դեղանյութերի և դեղաբուսական հումքի, ինչպես նաև բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար:»:
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դեղագործական արտադրանքը հավաստագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) համաձայն՝ ըստ հետևյալ ծածկագրերի՝ 2904-2909, 2912-2942000000, 3001- 3004, 3006 30 0000, 3006 60, 2936, 3913 և հետևյալ դիրքերում ընդգրկված դեղերը՝ 2106909200, 2106909803, 2106909809»
4)11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայտարարագրվող ԱՏԳ ԱԱ անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում ենթակա չեն հավաստագրման: Այս դեպքում ներմուծողը մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ներմուծվում են ոչ դեղագործական նպատակներով» գրառումը»:
5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը վեց ամիս: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով դեղագործական արտադրանքի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար, այդ թվում՝ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի, լիազոր մարմնի որոշման հիման վրա:»:
6) 46-րդ կետում «դրոշմապիտակների միջոցով:» բառից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ..
«(Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանված դրոշմապիտակների միջոցով):»:
7) 47-րդ կետում «թերթիկով» բառից հետո լրացնել «(բացակայության դեպքում՝ գրանցված համապատասխան դեղի ներդիր թերթիկով)» բառերը:
8) Ձև N 3-ում «16» թիվը փոխարինել «18» թվով «17» թիվը փոխարինել «19» թվով, «18» թիվը փոխարինել «20» թվով:
- Որոշման N 2 հավելվածի`«Հայաստանի Հանրապետություն դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի»
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ներմուծվող դեղի և (կամ) դեղանյութի տվյալ սերիայի արտադրության մեջ մասնակից կազմակերպությունների արտադրական շղթան հավաստող փաստաթուղթ` գրանցված դեղի հետ համապատասխանությունը պարզելու համար անհրաժեշտ տվյալների բացակայության դեպքում.».
3) 3-րդ կետի 8-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
4) 1-ին կետի 7-րդ ենթակետում, 2-րդ կետի 3-րդ ենթակետում, 3-րդ կետի 5-րդ ենթակետում և 4-րդ կետի 3-րդ ենթակետում «նշումով» բառից հետո լրացնել «, իսկ պատվաստանյութի դեպքում նաև բացթողման հավաստագիրը՝ տրված իրավասու մարմնի կողմից և ամփոփ արձանագրությունը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից» բառերը,
5)N 2 հավելվածի Ձև 2-ից հանել «վերադարձվող» բառը, «բացառությամբ» բառը փոխարինել «քանակ» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
27.06.2019 - 12.07.2019
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 8294
Print