Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի №747Ա և №748Ա որոշումներով տարանջատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթները և տրամադրվեցին էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի առանձին լիցենզիաներ։ Այնուհետև՝ հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի №157Ա և №158Ա որոշումներով, որպես լիցենզիաների պայմանների բաղկացուցիչ մաս, հաստատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատված անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկաները։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N541Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկայում՝ դրանում ամրագրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատված անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկաների հիմքում ընկած սկզբունքները։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների հաշվարկվող անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի ու այլ բաղադրիչների դասակարգման և դրանք ըստ սպառողական խմբերի բաշխման հետ կապված հարցերի հստակեցումն է։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։

  • Discussed

    25.06.2019 - 11.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7684

Print