Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին»  ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով հարկադիր կատարողին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է զինծառայողների համար սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ սահմանված են զինծառայողներին նշանակելուն և վճարելուն առնչվող  հարաբերությունները, ստաժը հաշվարկելու կարգը և այլն, սակայն դատական կարգադրիչների համար դրանք սահմանված չեն: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո նրանց կենսաթոշակային ապահովության առնչվող հարաբերությունները` ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ  կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որոնց`

  1. դատական կարգադրիչներին կենսաթոշակ նշանակող մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության ծառայությունն է.
  2. դատական կարգադրիչների ծառայության ժամանակահատվածը հաշվառվում է զինվորական ծառայության ստաժում:

Միաժամանակ, լուծումներ են առաջարկվում նաև անցումային շրջանի խնդիրներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են դեպքեր, երբ, նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը միաժամանակ, զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ լուծում կտրվի դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերին:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների շրջանակներում:

 

 

  • Discussed

    21.06.2019 - 08.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7279

Print