«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1. «Հանձնաժողովի քարտուղարությունն ապահովում է Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը (այսուհետ` Բաժին): Հանձնաժողովի քարտուղար նշանակվում է սույն բաժնի աշխատակիցներից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ի դեմս Հանձնաժողովի ուղարկվում են Բաժին:
2) Որոշման հավելվածի 9-րդ կետի առաջին նախադասության «հանձնաժողովում» բառը փոխարինել «Բաժնում» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
12.06.2019 - 27.06.2019
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 6979
Print