Add to favourites
Located in RA Government
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
19 - Agree
-
41 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 13.06.2019 10:15:57 | ԱՌԱՋԱՐԿՈՒՅՈՒՆՆԵՐ ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 5.4-րդ կետում ուղղակի սահմանվում է, ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն: Իմ կարծիքով սույն նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրին, քանի որ էապես ավելացնում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը, որն իր հետ բերելու է համապատասխան ծառայությունների շուկայում մրցակցության սահմանափակումներ: 2. Կարծում եմ, որ 3-րդ հոդվածը չի բխում ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջներից, որով սահմանվում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս կապակցությամբ ցանկանում եմ հայտնել, որ լիցենզիաները տրվում են անհատական իրավական կամ վարչական ակտով: Սույն օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համաձայն առանց անձի համաձայնության ու առանց ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված պատշաճ վարչարարության անվավեր է ճանաչվում անձի վերաբերյալ ընդունված բարենպաստ անհատական կամ վարչական իրավական ակտը: | Չի ընդունվել: | 1.Ներկայումս գործող քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները վեցն են, սակայն ըստ ներդիրներով սահմանված ոլորտների, նրանց թիվը հասնում է 35-ի: Առաջարկվող նախագծով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները լինելու են լիցենզիաներ առանց ոլորտ մատնանշող ներդիրների: 2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` նոր գործունեությունը լիցենզավորված կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո, իսկ լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | Առաջարկում ենք շրջանառությունից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ՝ Նախագիծ), որի հիմնավուրումը կներկայացնենք ստորև ներկայացվող առաջարկություններով և նրանցում առկա փաստարկներով: | Ընդունվել է ի գիտություն | |
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | Առաջարկում ենք պարզաբանել, թե ինչու կոմիտեի կողմից 12.06.2019թ ներկայացվում է օրենքի նախագիծ, որը ամբողջությամբ հակասում է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, քանի որ առաջարկվում է նշված օրենքով նախատեսված աշխատանքները դարձնել լիցենզավորվող գործունեություն՝ դրանց համար արտոնագրեր տրամադրելու փոխարեն: Իսկ նույն կոմիտեի ղեկավարը՝ որպես համազեկուցող 16.06.2019թ ՀՀ ազգային ժողովում ներկայացնում է նույն անվամբ օրենքի նախագիծ, որի դրույթները հիմնավորում և ապահովում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների իրականացումը: | Չի ընդունվել | «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արտոնագիրը համարվում է ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ լիցենզիան՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր: «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքում խոսքը ֆիզիկական անձի արտոնագրի մասին է, որը համարվում է ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունքը հավաստող ոչ պաշտոնական փաստաթուղթ: Իսկ լիցենզիան՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման իրավունքը հավաստող պաշտոնական փաստաթուղթ: Սույն օրենսդրական նախագծով չի առաջարվում առանձին լիցենզավորել ճարտարապետական գործունեությունը կամ ճարտարագիտական գործունեությունը: Պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով: |
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 2. Առաջարկում ենք պարզաբանել և հստակեցնել այն պատասխանատու մարմինը(ները), որի անգործունեության կամ ոչ պատշաճ աշխատանքի կամ 06.12.2017թ. ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների այն անկատար հոդվածները, որոնք բացասական ազդեցություն են ունեցել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քաղաքաշինական գործունեության վրա, ինչի մասին նշվում է Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 1-ին կետի 1-ին պարբերությունում: | Չի ընդունվել | Սույն դիտողությունը որևիցէ առնչություն չունի ներկայացված օրենսդրական նախագծի հետ: Պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով: |
5 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 3. Առաջարկում ենք ուշադրություն դարձնել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հետևյալ՝ <<օրենքով նախատեսված>> պայմանին, որի նույնիսկ պարզ մեկնաբանման արդյունքում ակնհայտ կդառնա, որ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 1-ին կետի 2-րդ պարբերությունում ներկայացված հակասությունը՝ <<«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոփոխությունները հակասում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին>> առնվազն հիմնավորված չէ: | Չի ընդունվել | «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա: Միևնույն ժամանակ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են, և նրանց մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործող օրենսդրությունը հստակ սահմանում է, որ լիցենզավորման ենթակա է քաղաքաշինական բոլոր բաժինների մշակումը: Հետևաբար չի կարող պետական կարգավորման միջոց հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերի մի մասի մշակումը լինել լիցենզավորված, իսկ մյուս մասինը` ոչ, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի բոլոր բաժինների մշակումը ուղղակի առնչություն ունի անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանմանը։ Հակառակ դեպքում ճարտարապետական և կոնստրուկտորական մասերը չեն կարող համարվել քաղաքաշինական փաստաթղթերի մաս: |
6 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 4. Առաջարկում ենք դիտարկել այն դրույթը, որ քաղաքաշինական փաստաթղթերի բոլոր բաժինների մշակման աշխատանքների իրականացման համար կարող է պետությունը ներկայացնել միատեսակ պահանջ՝ արտոնագրերի ձևով, և այս առումով միաժամանակ առաջարկում ենք մինչ իրավական ակտի նախագիծը մշակելը պատշաճ ուսումնասիրել միջազգային փորձը և այն ներկայացնել Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում: | Չի ընդունվել | Առաջարակը հստակություն չի պարունակում: Մասնավորապես` չի հստակեցվում, թե ինչ իրավական կարգավիճակ է ենթադրում արտոնագիրը: |
7 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 5. «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կողմից տարբեր առիթներով այդ թվում 05.09.2018 09:34:55 իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առաջարկել էինք քաղաքաշինության ոլորտում աշխատանքների իրականացման համար պետության կողմից ներկայացվող պահանջը համապատասխանի կատարվելիք աշխատանքների բարդությանը: Նման դեպքում նկատի ենք ունեցել, որ անհրաժեշտ փոփոխությունները և դրանց հասնելու մեթոդը պետք է ներկայացվեն հիմնավորված հայեցակարգային դրույթների համապատասխան հաստատումից հետո: Ուստի առաջարկում ենք մեր նախորդ առաջարկություններին անդրադառնալ և համահունչ փոփոխությունների նախագիծ ներկայացնել այլ ձևաչափով՝ հաշվի առնելով նաև համապատասխան ներդիրներ կամ արտոնագրեր տրամադրելու տարբերակները: Առաջարկում ենք զերծ մնալ նաև Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 5-րդ պարբերությունում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները ըստ ռիսկայնության աստիճանների բաժանելու սկզբունքից, քանի որ այն հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների և «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետի և դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: | Չի ընդունվել | «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաև կանոնակարգում է ստանդարտացման փաստաթղթերի մշակման և կիրառման սկբունքները: Առաջարկվող օրենսդրական փոփոխության փաթեթով չի սահմանվում որևէ նոր ստանդարտի ընդունման պահանջ: Դիտողության մեջ հիմնավորված չէ, թե որ իրավական նորմն է հակասում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածներին: Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ներկա լիցենզավորման կարգերով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են միանման պահանջներ։ Տարբեր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտի նախագծման, շինարարության և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության համար լիցենզավորման կարգով նախատեսվում է սահմանել որակավորման տարբեր պայմաններ։ |
8 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 6. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը տնտեսության ազատ շուկայական հարաբերությունների զարգացման ջատագովն է, որը ենթադրում է սպառողների ընտրության ազատություն, ձեռներեցության ազատություն, մրցակցություն, գնի որոշում սպառողների և արտադրողների փոխազդեցության միջոցով և պետության սահմանափակ միջամտություն, ուստի առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նպատակներին հասնել ոչ թե ոլորտի շատ բարեխիղճ սուբյեկտներին լիցենզիաներից զրկելու և լրացուցիչ բյուրոկրատական բեռ ավելացնելու միջոցով, որոնք կունենան իրենց մեծ բացասական ազդեցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ սպառողների վրա, այլ միջազգային լավագույն փորձից ելնելով՝ կիրառել հնարավոր մեծ գործիքակազմից միջոցներ, որոնցից կարող են լինել առնվազն նույն օրենքի 12-րդ, 13-րդ, 18-րդ, 34-րդ և այլ հոդվածներով նախատեսված դրույթները: | Չի ընդունվել | Լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման կարգերով: Հետևաբար լիցենզավորման պայմանները և պահանջները սահմանվում են կարգով: Սույն օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է քաղաքաշինության բնագավառի բոլոր գործունեության տեսակների համար սահմանել մասնագիտական որակավորման պահանջ և հաշվետվողականություն: |
9 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | 7. Առաջարկում ենք զերծ մնալ անհարկի, առանց փաստարկված հիմնավորումների փորձերից, որոնք միտված են լիցենզավորման նոր լայնածավալ գործընթացներ սկսելուն, հատկապես, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-6-րդ ենթակետերին վերաբերող փոփոխություններին: Ըստ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում առկա այդ ենթակետերի վերաբերյալ ներկայացվածի հերթականության՝ ներկայացնենք մեր վերոնշված առաջարկությունների հիմնավոր փաստարկները. 5-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ նախադասություններում ներկայացվել է տեղեկատվություն, որը <<ՀՀՇՆ I-2.01-99 Ինժեներական հետազննություններ շինարարության համար: Հիմնական դրույթներ>>-ի 3.1 կետից վերցվել և ներկայացվել է աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, նույն ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը երկու պարբերություն և խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի էությունը, անհիմն առաջարկվել է <<Ինժեներական հետազննում>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներաերկրաբանական հետազոտություն>> տեսակով, այսինքն, համաձայն Նախագծի, առանձնացվել է նշված նորմատիվային փաստաթղթով նախատեսված ինժեներական հետազննությունների տեսակներից մեկը: 6-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 4-րդ նախադասությունում ներկայացվել է տեղեկատվություն, որը ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանի N1 հավելվածի 1-ին կետից է վերցվել և ներկայացվել աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը մեկ պարբերություն, խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի տրամաբանության էությունը, անհիմն առաջարկվել է <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներական գործունեություն>> տեսակով՝ այն էլ ըստ կատեգորիաների, քանի որ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 6-րդ նախադասությունում այն համարվել է բնույթով ինժեներական գործունեություն: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով հաստատված <<Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ>> կարգը պետք է նմանեցնել ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը, և այդ աշխատանքները թույլատրել իրականացնելու քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու համապատասխան լիցենզիա ունեցող սուբյեկտին: 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» լիցենզիայի տեսակ համարվող գործունեությունը Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասության համաձայն առաջարկվում է ներառել ինժեներական գործունեության համատեքստում՝ չներկայացնելով որևիցէ հիմնավորում կամ պարզաբանում: Հաշվի առնելով, որ շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների համապատասխանումը նախագծի ճարտարապետական բաժնին վերահսկվում է հեղինակային հսկողի կողմից, հողային աշխատանքներից հետո ինժեներական հետազննում իրականացնողը կազմում է համապատասխան եզրակացություն, ապա հստակ է դառնում, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականցնողի կողմից կատարվող աշխատանքները համահունչ են ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը և այն այլ լիցենզավորման տեսակի հետ մեկ խմբում ներառելուն հիմնավորող որևիցե փաստարկ չի կարող ներկայացվել: Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունում ներկայացվում է, որ առաջարկվում է <<Ինժեներական գործունեություն>> անվամբ մեկ լիցենզիայի մեջ ներառել շինարարական աշխատանքների ընթացքում հսկողություն և շինարարական աշխատանքներից հետո հետազննություն իրականցնող աշխատանքների տեսակները, որը անթույլատրելի է առնվազն հետևյալ չորս պատճառներով. 1) Շահերի բախում, 2) Այդ աշխատանքների համար տարբեր գործիքակազմ է անհրաժեշտ, 3) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելիս հատուկ տեխնիկական պահանջներ և պայմաններ անհրաժեշտ չեն ի տարբերություն հետազննության աշխատանքների: 4) Դեռևս գործող արատավոր պրակտիկայում մեկ մասնագետը ըստ պայմանագրերի միաժամանակ բազմաթիվ`անգամ տարբեր մարզերում գտնվող օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն է իրականացնում: Ներկայացվող առաջարկության դեպքում այդ պրակտիկան կդառնա գրեթե անվերահսկելի: | Չի ընդունվել | «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը հանդիսանում է քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց: Ուստի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները պետք է համապատասխանեն իրենցից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Սույն օրենսդրական առաջարկի ընդունման դեպքում նախատեսվում է նաև փոփոխություններ իրականացնել նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում: Նույնանման մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներին հնարավորություն է տրվում մեթոդական ցուցումների հիման վրա նախատեսվող աշխատանքների իրականացում՝ առանց առանձնացված լիցենզիայի, քանի որ մեթոդական ցուցումների հիման վրա իրականացվող աշխատանքները կարող են իրականացվել և օբյեկտի նախագծման փուլում, և շինարարական աշխատանքների ընթացքում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է նոր համակարգային լուծում, համաձայն որի շինարարության նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի քաղաքաշինական փաստաթղթեր մշակող սուբյեկտի կողմից: Ինչ վերաբերվում է շինարարության որակին, ապա այն մեծամասամբ կախված է քաղաքաշինական փաստաթղթերի որակից, իսկ շինարարության որակի նկատմամբ պետք է սահմանվի պետական վերահսկություն: Իսկ ինչ վերաբերվում է մեկ մասնագետի կողմից տարբեր կազմակերպություններում միաժամանակյա աշխատանքին, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով: |
10 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.06.2019 19:53:15 | Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում նշվում է, որ նախատեսվում է լիցենզավորման ներկա կարգերը միավորել, և սահմանել մեկ միասնական կարգ՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության բոլոր տեսակների համար: Իսկ որպես նշվածի հիմնավորում ներկայացվում է երեք պատճառաբանություն. 1) Ներկա կարգերը համահունչ չեն միմյանց, 2)Գործունության ենթատեսակների բաժանումը հիմնավորված չէ, 3) Կարգերով սահմանաված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին: Որևիցե հստակ փաստարկ չներկայացնելով 1-ին և 2-րդ պատճառաբանությունների վերաբերյալ՝ 3-րդի մասով ներկայացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կամայական մեկնաբանություն, և գործող կարգերի համաձայն ներդիրների տրամադրումը սահմանված չէ օրենքով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսվում է. 1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: 2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին: 2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: 3. ….. Իսկ, օրինակ՝ ՀՀ կառավարության 02.07.2009թN 774-Ն որոշմամբ հաստատված <<Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման>> կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջն է մասնագիտական որակավորումը: | Չի ընդունվել | Գործող լիցենզավորման բոլոր կարգերով նախատեսվում է մասնագիտական որակավորման պահանջ: Սակայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օերնքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 17-րդ կետում մասնագիտական որակավորման պահանջ նախատեսված չէ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և շինարարության իրականացման համար: Գտնում ենք, որ թվարկված գործունեությունների իրականացման համար պարտադիր է մասնագիտական որակավորման պահանջը: |