Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայումս անշարժ գույքի շուկայական գնահատման գործունեությունը կարգավորվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացման հիմունքները սահմանված են սույն օրենքով, որը կանոնակարգում է անշարժ գույքի գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի շուկայական գնահատությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստացած անձանց կողմից, և օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լաիզոր պետական մարմնի կողմից անշաժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:

    «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է անշարժ գույքի «շուկայական արժեք» հասկացողությունը, այն է՝ «բաց և մրցակցային շուկայում, սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի բոլոր պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից՝ անշարժ գույքի գնահատմամբ»: Բացի այդ անշարժ գույքի շուկայական արժեքը որակավորված գնահատողի կողմից հաշվարկվում է կոնկրետ անշարժ գույքի համար և տվյալ օրվա դրությամբ:

   Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի գնահատման մոդելները իրենցից ներկայացնում են անշարժ գույքի շուկայական գործոնները բնութագրող գործոնների և բնութագրիչների մեծությունների բանաձև-հաշվարկներ, որոնց հիմքում ընկած են անշարժ գույքի շուկայական գնահատողների կողմից որոշակի ժամանակահատվածում կատարված անշարժ գույքի գնահատությունների, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից փաստացի գրանցված գործարքների և առաջարկի շուկայի տվյալների վերլուծությունները:

   Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի գնահատությունը իրականացվում է  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից, և այդ գնահատման տվյալները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով՝ որոշակի ժամանակահատվածի համար (ներկայումս գործող օրենսդրությամբ գնահատման տարվան հաջորդող երեք տարիների հարկման բազան որոշելու համար), հետևաբար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկված արժեքները հանդիսանում են անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքներ և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված անշարժ գույքի «շուկայական արժեք» հասկացողության հետ տարըմբռնում չառաջանալու համար անհրաժեշտություն է առաջանում ՀՀ հարկային օրենսգքրի 228-րդ հոդված 7-րդ մասի խմբագրման:

   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Սույն կարգավորմամբ հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ  գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   Օրենքի ընդունումը հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում չի առաջացնում:

 

 

 

  

 

  • Discussed

    05.06.2019 - 20.06.2019

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8468

Print