Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, արգելվում է խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում խաղողի տնկարկների հիմնումը խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով:

Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջանների սահմանները հաստատված են ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ եվ ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին» N 8-Ն որոշմամբ, համաձայն որի խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները:

 Սակայն վերջին տարիներին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում առկա են ֆիլոքսերայով վարակված այգիներ:

Ստեղծված իրավիճակում այդ մարզերում յուրարմատ խաղողագործական տնտեսություններ հիմնելը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ այն իր մեջ մեծ ռիսկ է պարունակում, իսկ ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն սորտերի պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով այգիների հիմնումն արգելված է Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշմամբ:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

   Նախագիծը նպատակ ունի ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի կարանտին բուսասանիտարական կարգավիճակը համապատասխանեցնել նշված մարզերի փաստացի կարանտին բուսասանիտարական իրավիճակին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին                      ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում խաղողի տնկարկները հիմնել ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով: Նշված սորտերով հիմնված տնկարկները վարակված տարածքներում ավելի երկարակյաց կլինեն և կապահովեն ավելի բարձր և կայուն բերք:

 

 

6.     Այլ տեղեկություններ

Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և  ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:

 

 

  • Discussed

    26.04.2017 - 11.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8261

Print