«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման
Հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2000,0 հազար դրամը վերաբաշխման միջոցով ուղղել 1043 <<Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում >> ծրագրի 11001` Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների և արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական տեխնոլոգիական զարգացման նախապատմության և հեռանկարների մասին: Բացի այդ, իրականացվեն միջոցառումներ, որի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայակական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:
Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն և անգլերեն լեզուներով, որը նաև կիրառելի կլինի և տեղական հայակական ըներությունների, և միջազգային շուկաներում նոր գործընկներների ներգրավման, ինչպես նաև հայկական արտադրանքի բրեդավորման համար:
-
Discussed
27.05.2019 - 12.06.2019
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6878
Print