ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը, մասնավորապես.
1) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 14-րդ կետի համաձայն զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են առողջապահության նախարարի հրամանով,
2) Որոշման 28-րդ և 29-րդ կետերի համաձայն, կազմակերպվում է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը,
3) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն, առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը:
4) Որոշման N 3 հավելվածի համաձայն, տրամադրում է ֆինանսական փոխհատուցում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիներին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց: Նշված հավելվածի 5-րդ կետի համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրվող նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրվում է ճանապարհածախսի փոխհատուցում, որի չափը սահմանվում է առողջապահության նախարարի հրամանով, իսկ 6-րդ կետի համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային հետազոտման կամ բուժման նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում գտնվելու ընթացքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտություն կամ բուժում իրականացնող բժշկական հաստատության կողմից տրամադրվում է սնունդ կամ դրա դիմաց փոխհատուցում, որի չափը սահմանվում է առողջապահության նախարարի հրամանով:
Միաժամանակ, որոշման 21-րդ կետի համաձայն, կենտրոնական բժշկական հանձնաժողովը հանդիսանում է զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացություն տվող մարմին:
Սակայն, ներկայում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ ընդգրկված չէ, ինչը խնդրահարույց է զորակոչի ողջ գործընթացի կազմակերպման ընթացքում Առողջապահության նախարարությանը վերապահված գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացման տեսանկյունից, բացի այդ, գործնականում հաճախ են դեպքերը, երբ հանձնաժողովի կողմից Առողջապահության նախարարության խորհրդատուներին, ըստ անհրաժեշտության, պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրություններ են հասցեագրվում, ինչը նույնպես օրենսդրությամբ կարգավորված չէ:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրել և վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը:
-
Discussed
17.05.2019 - 01.06.2019
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 8098
Print